Հայաստանում սնկից թունավորվել է վեց երեխա, որոնցից մեկը տասը ամսական է
27.10.2015,
17:17
Սնկային թունավորմամբ հոկտեմբերի 23–26–ը Մուրացան համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել վեց երեխա, որոնցից մեկը տասը ամսական է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սնկային թունավորմամբ հոկտեմբերի 23–26–ը Մուրացան համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել վեց երեխա, որոնցից մեկը տասը ամսական է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Թունավորման դեպքերը գրանցվել են Արագածոտնի և Արարատի մարզերում։ Ըստ հաղորդագրության` ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից դաշտից հավաքված սնկերի օգտագործումը։
Բժշկական կենտրոնում տուժած երեխաներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Բժիշկների գնահատմամբ հիվանդների վիճակը բավարար է, երեքը դուրս են գրվել, մյուսների բուժումը շարունակվում է:
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ սնկային թունավորման ախտանշաններն ի հայտ են գալիս սնկի օգտագործումից 1,5–2 ժամ հետո։
Սնկային թունավորման նախնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումները, գլխապտույտը, գլխացավը, ցավեր որովային շրջանում, փորլուծությունը:
Նման ախտանշաններ ունենալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։
Սնկային թունավորումից խուսափելու համար Առողջապահության նախարարությունը կոչ է անում չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել չստուգված սնկեր, ինչպես նաև ավտոմայրուղիների կամ երկաթգծի մոտակայքում աճող սնկերը, քանի որ դրանց մեջ թունավոր նյութեր են կուտակվում։
Բացի այդ, չի կարելի օգտագործել սունկը հում վիճակում։ Անհրաժեշտ է սունկը գնել միայն շուկայից և խանութից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում։
Երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ, ինչպես նաև խմել ալկոհոլ սնկի հետ միասին, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թունավոր նյութերի արագ յուրացմանը։ –0–