Ըմպելիքներ, որոնք իջեցնում են իմունիտետը
30.08.2020,
14:37
Ըմպելիքներ, որոնք իջեցնում են իմունիտետը
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Վաղուց հայտնի է, որ իմունային բջիջների մեծ մասն «ապրում է» աղիներում։ Այդ իսկ պատճառով օգտագործվող մթերքն ու հյութերը մեծ ազդեցություն են ունենում վիրուսներին և բակտերիաներին հակազդելու օրգանիզմի ունակության վրա, գրում է medikforum.ru–ն։
Եվ կարևոր է ոչ միայն ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ ուտում ենք, այլև նրան, թե ինչ ենք մենք խմում։
Առաջին հերթին անհրաժեշտ է հրաժարվել ալկոհոլից։ Հայտնվելով օրգանիզմում` այն սկսում է ազդել բազմաթիվ օրգանների վրա։ Ստամոքսն ու աղիները սկսում են ակտիվորեն վերամշակել ալկոհոլը` մոռանալով վնասակար բակտերիաներից օրգանիզմը պաշտպանելու մասին։
Այսօր շատ են տարածված էներգետիկ ըմպելիքները, որոնք ոչ միայն ագրեսիվորեն ազդում են մարդու հոգեկանի վրա, այլև խոչընդոտում են սրտի աշխատանքին։
Երրորդ վնասակար ըմպելիքը հյութերն են։ Որքան տարօրինակ կթվա, բայց մրգային և բանջարեղենային հյութերը ևս օգտակար չեն օրգանիզմին։ Ի տարբերություն բնական մրգերի, դրանք չեն պարունակում բջջանյութ, բայց նրանց մեջ կա մեծ քանակի շաքարավազ և այլ վնասակար հավելումներ, որոնք բացասաբար են ազդում աղիների միկրոֆլորայի վրա։ Օգտակար կարող է լինել միայն ֆրեշը։–0–
Загружается новость ... "Лево"