Երևանը շուտով հանրային սքեյթ-պարկ կունենա (ՎԻԴԵՈ)

27.02.2020, 23:21
Երևանը շուտով հանրային սքեյթ-պարկ կունենա. ՎԻԴԵՈ
Երևանը շուտով հանրային սքեյթ-պարկ կունենա (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում տեղադրվել է հոլովակ, որտեղ ցուցադրված է ապագա սքեյթ-պարկի նախագիծը։ Մեկնաբանություններում նշված է, որ Երևանը մոտ ժամանակներս հանրային սքեյթ-պարկ կունենա, և քաղաքապետը նվիրատուի հետ պայմանագիր է կնքել։

Միաժամանակ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր Facebook-յան էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ սքեյթ-պարկը կտեղակայվի Օղակաձև զբոսայգում, Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ։ Նրա խոսքով՝ սքեյթ-պարկի կառուցումը կավարտվի արդեն այս տարվա կեսերին:

«Այգին քաղաքին է նվիրաբերում Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը»,- գրել է Կարապետյանը։-0-