Երևանի փողոցներից մեկում հետիոտնային անցումը կվերակառուցվի

06.09.2020, 10:10
Առավելագույն թույլատրելի արագությունը կլինի 40կմ/ժ
Երևանի փողոցներից մեկում հետիոտնային անցումը կվերակառուցվի
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի փողոցներից մեկում հետիոտնային անցումը կվերակառուցվի տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով։ Այս մասին ասվում է Ճանապարհային ոստիկանության Facebook-յան էջում։

Загружается новость ... "Право"
Նշվում է, որ հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Բաբայան փողոցի №4 և №6 շենքերի ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցումը կվերակառուցվի և 2020թ. սեպտեմբերի 7-ին կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ կահավորված համապատասխան ճանապարհային նշաններով ու գծանշումներով:

«Վարորդներին հորդորում ենք չգերազանցել նշված ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների համար սահմանված երթևեկության առավելագույն թույլատրելի 40կմ/ժ արագությունը»,- ասվում է հաղորդման մեջ:-0-