ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ողնաշարը մեր օրգանիզմի հենասյունն է, եթե ողնաշարը խնդիր ունի՝ բոլոր մյուս օրգանների վրա անդրադառնում է և խաթարում մարդու բնական կենսագործունեությունը:
Ողնաշարային հիվանդությունները շատ են երիտասարդացել: Այսօր 6-7 տարեկան երեխան անգամ կարող է ունենալ ողնաշարային շեղումներ: Ե՛վ կանանց, և՛ տղամարդկանց շրջանում կենսակերպով պայմանավորված կարող են առաջանալ տարատեսակ ողնաշարային հիվանդություններ: Որո՞ն ք են պատճառները, ինչպե՞ս խուսափել հնարավոր ռիսկերից, և խնդիրների դեպքում որո՞նք են բուժման արդյունավետ ձևերը: Ինչպե՞ս շտկել ողնաշարը՝ չվնասելով:
Այս հարցերի պատասխանները և ոչ միայն պարզում ենք կինեզիստ, կինեզոմարզիչ Գոռ Ներսիսյանի հետ։–0–