ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի: Բարեբախտաբար, այդ ժամանակահատվածը հարուստ է այնպիսի բանջարեղենով և մրգերով, որոնք կարող են օգնել մեզ դիմակայել հիվանդությունների և ամրացնել իմունիտետը: Այդպիսի «վիտամինային ռումբ» է արքայանարինջը:
Եվ այսպես, ի՞նչ օգուտ կարող է տալ մեր օրգանիզմին արքայանարինջը: Պատմում է fabiosa.com-ը:
1. Մարսողության կարգավորում
Մարսողության ճիշտ ընթացքի կարևոր պայմաններից մեկը բավարար քանակի բջջանյութի օգտագործումն է, իսկ արքայանարինջն այդ տեսանկյունից կարելի է ռեկորդակիր համարել: Այդ հատապտուղը հարուստ է В6 վիտամինով և ֆոլաթթվով, որոնք նպաստում են նյութափոխանակության կարգավորմանը:
2. Այտուցների կանխարգելում
Արքայանարինջը համարվում է բնական դիուրետիկ, այսինքն, օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը: Միաժամանակ այն պարունաում է կալիում, ինչը թույլ չի տալիս հեղուկի հետ դուրս բերել նաև օգտակար հանքային նյութերը:
3. Տեսողության բարելավում
Բացի В և С վիտամիններից, այդ էկզոտիկ հատապտուղը հարուստ է նաև А վիտամինով (կարոտինով), որը բարենպաստ ազդեցություն է գործում մեր աչքերի, գունընկալման, գիշերային տեսողության սրության, ինչպես նաև կոնյունկտիվիտի նախազգուշացման վրա:
Загружается новость ... "Лево"
4. Իմունիտետի ամրապնդում
Տարվա սառը եղանակին արքայանարինջն ընդունակ է փոխարինել դեղերը: С վիտամինի բարձր պարունակությունն օգնում է կանխել շնչառական հիվանդությունները և գրիպը, իսկ բետա կարոտինը նպաստում է նոր իմունային բջիջների զարգացմանը:
5. Ծերացման դանդաղեցում
Արքայանարինջը հարուստ է հակաօքսիդանտներով` կատեխիններով, որոնք կանխում են բջիջների քայքայումն ազատ ռադիկալների ազդեցության ներքո: Հենց այդ ֆլավոնոիդներն են հատապտղին տտպություն հաղորդում, ինչն էլ բարենպաստ ազդեցություն է գործում լնդերի առողջության վրա:
6. Սրտի առողջության ամրապնդում
Կալիումի բարձր պարունակությունն այս հատապտուղն անփոխարինելի է դարձնում սրտի հիվանդություններ ունեցողների համար: Իր հատկությունների շնորհիվ արքայանարինջը կարող է փոխարինել վալոկորդինը: Օրական ընդամենը 2-3 պտուղը կստիպեն մոռանալ սրտի ցավերի մասին և կօգնեն պայքարել աթերոսկլերոզի դեմ:–0–