Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները

31.03.2020, 20:34
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի: Բարեբախտաբար, այդ ժամանակահատվածը հարուստ է այնպիսի բանջարեղենով և մրգերով, որոնք կարող են օգնել մեզ դիմակայել հիվանդությունների և ամրացնել իմունիտետը: Այդպիսի «վիտամինային ռումբ» է արքայանարինջը:

Եվ այսպես, ի՞նչ օգուտ կարող է տալ մեր օրգանիզմին արքայանարինջը: Պատմում է fabiosa.com-ը: 

1. Մարսողության կարգավորում

повар, еда

Մարսողության ճիշտ ընթացքի կարևոր պայմաններից մեկը բավարար քանակի բջջանյութի օգտագործումն է, իսկ արքայանարինջն այդ տեսանկյունից կարելի է ռեկորդակիր համարել: Այդ հատապտուղը հարուստ է В6 վիտամինով և ֆոլաթթվով, որոնք նպաստում են նյութափոխանակության կարգավորմանը:

2. Այտուցների կանխարգելում 

Արքայանարինջը համարվում է բնական դիուրետիկ, այսինքն, օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը: Միաժամանակ այն պարունաում է կալիում, ինչը թույլ չի տալիս հեղուկի հետ դուրս բերել նաև օգտակար հանքային նյութերը: 

3. Տեսողության բարելավում

зрение, очки

Բացի В և С վիտամիններից, այդ էկզոտիկ հատապտուղը հարուստ է նաև А վիտամինով (կարոտինով), որը բարենպաստ ազդեցություն է գործում մեր աչքերի, գունընկալման, գիշերային տեսողության սրության, ինչպես նաև կոնյունկտիվիտի նախազգուշացման վրա:

4. Իմունիտետի ամրապնդում

иммунитет, организм, вирус, наука

Տարվա սառը եղանակին արքայանարինջն ընդունակ է փոխարինել դեղերը: С վիտամինի բարձր պարունակությունն օգնում է կանխել շնչառական հիվանդությունները և գրիպը, իսկ բետա կարոտինը նպաստում է նոր իմունային բջիջների զարգացմանը:

5. Ծերացման դանդաղեցում

старение кожи, морщины, naromed.ru

Արքայանարինջը հարուստ է հակաօքսիդանտներով` կատեխիններով, որոնք կանխում են բջիջների քայքայումն ազատ ռադիկալների ազդեցության ներքո: Հենց այդ ֆլավոնոիդներն են հատապտղին տտպություն հաղորդում, ինչն էլ բարենպաստ ազդեցություն է գործում լնդերի առողջության վրա:

6. Սրտի առողջության ամրապնդում

сердце

Կալիումի բարձր պարունակությունն այս հատապտուղն անփոխարինելի է դարձնում սրտի հիվանդություններ ունեցողների համար: Իր հատկությունների շնորհիվ արքայանարինջը կարող է փոխարինել վալոկորդինը: Օրական ընդամենը 2-3 պտուղը կստիպեն մոռանալ սրտի ցավերի մասին և կօգնեն պայքարել աթերոսկլերոզի դեմ: -0-