412.14
6.72
406.69
+25
Եղանակը Երևանում
Հայ

Վանեցյանը քննադատել է բանկային գաղտնիքի մասին օրենքը

16:34
06 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ազգային անվտանգության ծառայության(ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քննադատել է բանկային գաղտնիքի մասին օրենքը: Այս մասին հայտնում է Armbanks.am պորտալը:

Ազգային ժողովը 2020 թ.-ի հունվարի 22-ին ընդունեց «ՀՀ քրեական դատավարության մասին» և «Բանկային գատնիքի մասին» օրենքի լրացումները, որոնք նախատեսում են բանկային տեղեկատվության բացահայտում։ Մասնավորապես, եթե նախկինում բանկային գաղտնիքը կարելի էր բացահայտել միայն կասկածյալի կամ մեղադրյալի մասին, ապա հիմա թույլ են տալիս քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ստանալ ոչ միայն գործին անմիջապես առնչվող անձի, այլև նրա ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց բանկային տվյալները: Սակայն միաժամանակ նախատեսել երաշխիքների և սահմանափակումների կոնկրետ մեխանիզմներ։

«Բանկային գաղտնիքի հետ կապված ես միշտ ունեցել եմ բացասական վերաբերմունք, չնայած այն հանգամանքին , որ եղել եմ հատուկ ծառայության ղեկավար, բոլորի համար պարզ, և որքան հասու լինի մեզ համար այդ տեղեկատվությունները այդքան հեշտ կլինի կատարել մեր գործառույթները»,- նախօրեին տպագիր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Սակայն, նրա խոսքով, հաշվի առնելով առհասարակ պետության գրավչությունը , որպես պետություն պետք է հասկանալ, որ բանկային գաղտնիքը պետք է պահպանվի գաղտնի և բացվի բացառիկ դեպքերում:

Որպես օրինակ, նա նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում պաշտոնական տվյալների համաձայն ուղիղ օտարերկյա ներդրումները Հայաստանում շատ ցածր են: Նրա խոսքով, դա կարելի է վերլուծել:

Օրինակ պոտենցյալ ներդրողը պատվիրում է վերլուծություն այն երկրի մասին , որտեղ ցանկանում է գա, բացում է, տեսնում է սեփականությունը մարդկանց պետք է խլենք, բանկային գախտնիքը չկա: Ժողովրդի պահաջով բացենք կամ փակենք այս օբյեկտը:

«Հասավ վերջում նրան , որ կառավարության նիստի ժամանակ երկրի ղեկավարը ասում է ճաքած ունիտազ ունեցող գործարարներին պետք է սննկացնել: Դուք հասկանում ե՞ք , ինչ է նշանակում սննկացնել, եթե մարդը ծառայությունները չի կարողանում պատշաճ մատուցել մեր ժամանակակից շուկայական հարաբերությունների մեջ ինքը իրեն կսննկանա: Պետությունը ի՞նչ գործառույթ ունի սննկացնելու»,- ասել է Վանեցյանը:

Նրա կարծիքով, չի կարելի նման անլուրջ վերաբերմունք ցուցաբերել:

Ըստ Էկոնոմիկայի նախարարության տվյալների ՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում արտաքին ուղղակի ներդրումների ներհոսքը կազմել է մոտ 267 մլն դոլար, մինչդեռ նախորդ տարի արձանագրվել է բացասական ցուցանիշ (մինուս 1 միլիոն դոլար): -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:37
28 Հուլիսի 2022
Երեք պատմություն` պարբերական հիվանդություն ունեցող պացիենտներից. կյանքն ախտորոշումից առաջ և հետո
Ներկայացնում ենք երեք պացիենտների պատմությունները, որոնց մոտ ախտորոշվել է պարբերական հիվանդություն
19:37
27 Հուլիսի 2022
ԵՄ–ն Հայաստանին տրամադրել է 14,2մլն եվրո. հայտնի են նպատակները
ԵՄ–ն Հայաստանին տրամադրել է 14,2մլն եվրո. հայտնի են նպատակները
16:15
25 Հուլիսի 2022
Ինչպե՞ս դադարեցնել մազաթափությունը, արդյունավետ միջոց
Ինչպե՞ս դադարեցնել մազաթափությունը, արդյունավետ միջոց
15:35
25 Հուլիսի 2022
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
12:19
25 Հուլիսի 2022
Դեն Բիլզերյանն ամուսնացե՞լ է. միլիոնատեր փլեյբոյը հետաքրքիր լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Դեն Բիլզերյանն ամուսնացե՞լ է. միլիոնատեր փլեյբոյը հետաքրքիր լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
20:25
22 Հուլիսի 2022
5 մթերք, որոնք արագացնում են դեմքի մաշկի ծերացումը
Ահա ամենավտանգավոր սննդամթերքների ցուցակը, որոնք արագացնում են մաշկի վաղաժամ ծերացումը
19:37
22 Հուլիսի 2022
Մրգային դրախտ առողջության համար. 5 լավագույն միրգը շաքարի նվազագույն պարունակությամբ
Ներկայացնում ենք 5 լավագույն միրգը շաքարի նվազագույն պարունակությամբ
10:20
19 Հուլիսի 2022
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
10:47
14 Հուլիսի 2022
Օգտակար նախաճաշերի յոթյակ
Նախաճաշը սննդակարգի կարևորագույն մասն է: Ուստի այն պետք է ճիշտ և օգտակար լինի
22:58
13 Հուլիսի 2022
Վնասակար մթերք. ի՞նչ չի կարելի ուտել հղիներին
Ո՞ր մթերքներն են վնասակար հղիներին
16:15
12 Հուլիսի 2022
Սուրճ և թեյ հղիության ժամանակ. խմե՞լ, թե՞ չխմել
Սուրճ և թեյ հղիության ժամանակ. խմե՞լ, թե՞ չխմել
16:20
08 Հուլիսի 2022
Lifting և սպիտակեցում. հիանալի դիմակ դեմքի համար
Այս արդյունավետ դիմակը կօգնի բացել մաշկի գույնը`մաքրելով և միաժամանակ ձգելով այն