ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մեծամորի եկեղեցու բակում կոտրել են Հիսուսի արձանը։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ԼՀԿ պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը։
«Նոր տեղեկացա, որ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի եկեղեցու բակում վանդալիզմ են իրագործել ոմն ստահակներ՝ բութ գործիքի կիրառմամբ կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը... Պատկան մարմիններին կոչ եմ անում հնարավորինս արագ ձեռք առնել համապատասխան միջոցներ հանցագործին հայտնաբերելու համար...», – գրել է նա` հրապարակելով լուսանկարներ։–0–
The Guardian-ը գրել է այն մասին, որ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ աջակցել է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախին