Թեթև և օգտակար. աղցանների բաղադրատոմսեր հատուկ ընթրիքի համար

10.04.2021, 17:37
Թեթև և օգտակար. աղցանների բաղադրատոմսեր հատուկ ընթրիքի համար
Թեթև և օգտակար. աղցանների բաղադրատոմսեր հատուկ ընթրիքի համար
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ընթրիքը սննդի այն ընդունումն է, որն առավել կարևոր է բարեկազմ լինելու տեսանկյունից, քանի որ երեկոյան ժամերին օրգանիզմի նյութափոխանակությունը դանդաղում է, այդ իսկ պատճառով ածխաջրածնային սնունդն օրվա այդ կեսին կարող է ավելորդ քաշի պատճառ դառնալ:

Դրանից խուսափելու համար ավելի նախընտրելի է ընթրիքին ուտել սպիտակուցով հարուստ սննդամթերք: Ահա դրանցից մի քանիսն` ըստ vkusnoshow.com կայքի:

1. Ոստրե + վարունգ + լոլիկ + բուլղարական տաքդեղ + կիտրոնահյու

2. Հավի խաշած կրծքամիս + խաշած հավկիթներ + լոլիկներ + հազարի տերևներ + հունական յոգուրտ կամ մածուն

3. Հավի խաշած կրծքամիս + վարունգ + ավոկադո + կարմիր սոխ + ձիթայուղ

4. Հավի խաշած փափկամիս + խաշած հավկիթներ + պեկինյան կաղամբ + վարունգ + մածուն (կարելի է նաև ցածր յուղայնության քամած մածուն)

5. Թունա ձուկ սեփական հյութով + վարունգ + լոլիկ + հազարի տերևներ + կանաչ կամ սև ձիթապտուղ + մանանեխ + ձիթայուղ

6. Նարնջի հյութի մեջ թխված հավի փափկամիս + բուլղարական տաքդեղ + վարունգ + լոլիկ + խաշած հավկիթ + հունական յոգուրտ կամ քամած մածուն:

Եղեք առողջ և բարի ախորժակ:–0–