Սուրճ և թեյ հղիության ժամանակ. խմե՞լ, թե՞ չխմել

07.02.2021, 14:37
Սուրճ և թեյ հղիության ժամանակ. խմե՞լ, թե՞ չխմել
Սուրճ և թեյ հղիության ժամանակ. խմե՞լ, թե՞ չխմել
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հղիության ընթացքում թեյի կամ սուրճի օգտագործումը կարող է բացասաբար ազդել ապագա երեխայի չափսերի վրա։ Դա տեղի է ունենում անգամ այն դեպքում, եթե հղին օգտագործում է թեյի կամ սուրճի` անվտանգ մակարդակից ավելի քիչ, գրում է medikforum.ru–ն։

Դուբլինի համալսարանական քոլեջի գիտնականներն ուսումնասիրության ընթացքում եկել են անսպասելի եզրահանգման այն մասին, որ հղիության ընթացքում թեյ կամ սուրճ օգտագործող կանայք հետագայում ավելի հաճախ են լույս աշխարհ բերում չափսերով փոքր երեխաների։ Եթե անգամ կնոջ սննդակարգում ներառված է օրական 200մգ կոֆեինից պակաս քանակ, որը համարվում է անվտանգ ու հավասար է մոտ երկու բաժակ լուծվող սուրճի կամ երեք բաժակ թեյի, նա, ամեն դեպքում, ավելի շատ է հակված վաղաժամ ծննդաբերության կամ փոքր չափսերի երեխա ունենալուն։

Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ կոֆեինը սահմանափակում է արյան հոսքը դեպի ընկերք, ինչը բացասաբար է ազդում երեխայի աճի վրա։ Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հետևել են 941 մայրերի և երեխաների, որոնք լույս աշխարհ են եկել Իռլանդիայում։ Հղիների 48%–ի մոտ կոֆեինի հիմնական աղբյուրը թեյն էր, 38%–ի մոտ` սուրճը։ Դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ կոֆեինի յուրաքանչյուր 100 մգ–ի դեպքում (որն օգտագործվում է ամեն օր հղիության առաջին եռամսյակում), որը կազմում է մոտավորապես կես բաժակ սուրճ, ապագա փոքրիկի քաշը նվազում է 72 գրամով։ 

Հղիի սննդակարգում կոֆեինի ծավալը կրճատում է նաև փոքրիկի աճն ու նրա գլխի շրջագիծը։ Այն ազդում է գեստացիոն տարիքի նվազմանը,  աշխարհ են բերել երեխաների, որոնք կշռել են մոտավորապես 170 գրամով ավելի քիչ` կոֆեինի նվազագույն քանակ օգտագործող մայրերիորը որոշում է հղիության տևողությունը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոֆեինի առավելագույն քանակ օգտագործող կանայք լույս երեխաների համեմատ։ Ուսումնասիրությունները նաև ցույց են տբվել, որ կոֆեինի անգամ անվտանգ չափաբաժինը հանգեցնում է երեխայի քաշի նվազման։–0–