472.59
7.14
440.15
+22
Եղանակը Երևանում
Հայ

Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին

13:42
04 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Մի խումբ առաջատար սրտաբաններ հայտարարել են, որ գոյություն չունեն ապացույցներ այն մասին, որ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակը հանգեցնում է սրտային հիվանդությունների։ Իրենց այս հայտարարություններով, սրտաբանները դաժան հարված են հասցրել արևմտյան դեղագործական արդյունաբերությանը, որը միլիարդավոր դոլարներ է վաստակում խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղերի վրա, գրում է udf.by–ը։ 

Загружается новость ... "Лево"

17 հայտնի բժիշկներ զգուշացնում են, որ ստատինները, որոնք այսօր բժիշկները նշանակում են գրեթե բոլորին, ընդհանրապես չեն պաշտպանում սիրտը, այդ պատճառով հարկավոր է դադարեցնել այդ դեղորայքի օգտագործումը։ Բացի այդ, նման դեղամիջոցներն առաջացնում են կողմնակի վտանգավոր բարդություններ։

Սակայն սրտաբաններին հակադարձում են մի խումբ ազդեցիկ փորձագետներ, որոնց հաճախ վճարում են դեղագետները։ Նրանք վախեցնում են սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց` վստահեցնելով, որ միայն ստատինները կփրկեն նրանց նոր նոպայից։

Վերջին առնվազն 50 տարվա ընթացքում ընդունված է կարծել, թե սրտային հիվանդությունների գլխավոր պատճառը «վատ» խոլեստերինն է։ Նրան անվանում էին աշխարհի «ամենամեծ մարդասպանը»։ Սակայն 1,3 մլն մարդու բուժման տվյալների վրա հիմնված նոր հետազոտությունը կասկած է առաջացնում ստատինների օգտակարության մեջ, որոնք քայքայում են խոլեստերինը։

Մի խումբ բժիշկներ բացահայտել են, որ սրտային հիվանդությունների զարգացման ռիսկը կապված չէ խոլեստերինի հետ, դա վերաբերում է նաև գենետիկորեն ժառանգված խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող հիվանդներին։ Միաժամանակ, բժշկական գրականության մեջ նշվում է, որ խոլեստերինն առաջացնում է ճարպային կուտակումներ, որոնք խցանում են երակները։ Սակայն պարզվել է, որ սրտի նոպայի ենթարկված բազմաթիվ հիվանդներ ունեցել են «վատ խոլեստերինի»` նորմայից ցածր մակարդակ։

Սենսացիոն ուսումնասիրության հեղինակներից մեկը` պրոֆեսոր Շերիֆ Սուլթանը, հայտարարել է, որ նրանք բախվել են մի իրավիճակի հետ, երբ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող ծեր մարդիկ ավելի երկար են ապրում։

Ուսումնասիրությանը մասնակցել են բժիշկներ ԱՄՆ–ից, Իռլանդիայից, Իտալիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից և Ճապոնիայից։ Իրենց եզրակացության մեջ նրանք խորհուրդ են տվել կլինիկաներին դադարեցնել ստատինների և նմանատիպ դեղամիջոցների օգտագործումը։ Բժիշկները պնդում են, որ ստատինները չեն երկարացնի կյանքը նույնիսկ մեկ օրով։ Հիմա միայն Մեծ Բրիտանիայում ստատին է ընդունում ավելի քան 6 մլն մարդ, որոնց մոտ այդ դեղորայքն առաջացնում է դիաբետ, մկանային ցավեր և հիշողության կորուստ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:11
02 Հունիսի 2022
Ռուսական կինոյի աստղ Պավել Պրիլուչնին ամուսնացել է Զեփյուռ Բրուտյանի հետ (ՖՈՏՈ)
Ռուսական կինոյի աստղ Պավել Պրիլուչնին ամուսնացել է Զեփյուռ Բրուտյանի հետ. ՖՈՏՈ
13:00
01 Հունիսի 2022
Հիպերտոնիայի վեց տագնապալի նախանշան, որոնց պետք է ուշադրություն դարձնել
Հիպերտոնիայի վեց տագնապալի նախանշան, որոնց պետք է ուշադրություն դարձնել
12:05
01 Հունիսի 2022
Նիհարեցնող հնգյակ. հայտնի են այն ըմպելիքները, որոնք կարելի է խմել քնելուց առաջ ավելորդ քաշից ազատվելու համար
Նիհարեցնող հնգյակ. հայտնի են այն ըմպելիքները, որոնք կարելի է խմել քնելուց առաջ ավելորդ քաշից ազատվելու համար
11:05
01 Հունիսի 2022
Հունիսի 1-ի առթիվ Կարեն Վարդանյանը 107 մլն դրամ աջակցություն է տրամադրել Հայաստանի 5 մանկատներին (ՎԻԴԵՈ)
Հունիսի 1-ի առթիվ Կարեն Վարդանյանը 107 մլն դրամ աջակցություն է տրամադրել Հայաստանի 5 մանկատներին. ՎԻԴԵՈ
16:15
26 Մայիսի 2022
Ավելացնե՞լ, թե՞ պակասեցնել. ելակի ազդեցությունն օրգանիզմի վրա
Ավելացնե՞լ, թե՞ պակասեցնել. ելակի ազդեցությունն օրգանիզմի վրա
11:56
20 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող 25–ամյա երիտասարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 25–ամյա երիտասարդը հայտնաբերվել է
16:07
19 Մայիսի 2022
Հայտնի են ատամների էմալի համար ամենավնասակար ըմպելիքները
Բեռնի համալսարանի աշխատակիցները հրապարակել են իրենց հետազոտությունների արդյունքները
12:44
17 Մայիսի 2022
Քիմ Քարդաշյանի շքեղ լուսանկարները զարդարել են Sports Illustrated Swimsuit հեղինակավոր ամսագրի շապիկը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանի շքեղ լուսանկարները զարդարել են Sports Illustrated Swimsuit հեղինակավոր ամսագրի  շապիկը. ՖՈՏՈ
15:26
13 Մայիսի 2022
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
10:35
13 Մայիսի 2022
4 մլն անգամ ավելի մեծ է, քան մեր Արևը. հրապարակվել է մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերված սև խոռոչի առաջին պատկերը (ՖՈՏՈ)
4 մլն անգամ ավելի մեծ է, քան մեր Արևը. հրապարակվել է մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերված սև խոռոչի առաջին պատկերը. ՖՈՏՈ
16:08
10 Մայիսի 2022
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
19:49
07 Մայիսի 2022
Կրիշտիանո Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել են նորածին դստեր լուսանկարն ու նշել անունը (ՖՈՏՈ)
Կրիշտիանո Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել են նորածին դստեր լուսանկարն ու նշել անունը. ՖՈՏՈ