ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը ռուսական Forbes-ի
«Ռուսական անշարժ գույքի արքաները-2023» վարկանիշում։
Նշվում է, որ ընկերությունների խմբի հասույթը 2022 թ.–ի վերջին կազմել է 205 մլրդ ռուբլի, այսինքն՝ աճել է 5%-ով։ Խումբը զբաղվում է բնակելի և կոմերցիոն անշարժ գույքով, շինարարությամբ, ունի իր մանրածախ ցանցերը։ «Տաշիր»-ին է պատկանում «Հայաստանի էներգետիկ ցանցեր» ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրաէներգիայի մատակարարմամբ։ 2022 թ.–ին նրա զուտ եկամուտը կազմել է գրեթե 65 միլիոն դոլար։
2022 թ.–ին «Տաշիրը» նույնպես զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
Միաժամանակ, Զարախ Իլիևի և Գոդ Նիսանովի «Կիևսկայա պլոշչադը» գլխավորել է «Ռուսական անշարժ գույքի արքաները - 2023» վարկանիշը, խմբի օբյեկտների վարձակալությունից ստացված եկամուտը կազմել է 1,6 միլիարդ դոլար, երրորդ հորիզոնականում է Միխայիլ Գուցերիևի ու Սաիտ-Սալամ Գուցերիևի «Սաֆմարը» (2022 թվականին այն նույնպես ցանկի երրորդ հորիզոնականում էր)։ Նախորդ տարի ընկերության վարձակալական շրջանառությունը հասել է 510 մլն դոլարի -0-