411
5.11
388.18
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանում պաշտոնապես գրանցվել է կենսաբանական ակտիվ հավելում կորոնավիրուսի դեմ

11:41
12 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ՊՆ 27–րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները մշակել են բացառիկ կենսաբանական ակտիվ հավելում, որը կոչվում է «ԿովԲԱԴ»։ Այն կարողանում է վարակակրի մոտ 16 անգամ նվազեցնել կորոնավիրուսի կոնցենտրացիան։ Այս մասին հայտնել է ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ–լեյտենանտ Իգոր Կիրիլովը, գրում է lenta.ru–ն` հղում անելով «Կրասնայա զվեզդա»–ին։

Կենսաբանական ակտիվ հավելումների արդյունավետությունը գնահատելուց հետո նրանցից մեկը ստացել է պետական գրանցման վկայական։

«Մեր փորձարկումները ցույց են տվել, որ «ԿովԲԱԴ»–ը սննդի մեջ օգտագործելուց հետո արդեն երկրորդ օրը քթաըմպանում վիրուսի քանակը նվազում է երկու անգամ, իսկ 6–րդ օրը վիրուսի կոնցենտրացիան նվազում է 16 անգամ», – նշել է ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ–լեյտենանտ Իգոր Կիրիլովը։ 

Գեներալ լեյտենանտն ավելացրել է, որ ռազմական գիտնականների մշակած կենսաբանական ակտիվ հավելումների շնորհիվ նվազում է կորոնավիրուսի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Հիվանդությունն ընթանում է պակաս բարդություններով։ Նրա խոսքով, կենսաբանական ակտիվ հավելումների հիմնական բաղադրիչներն են արոսի, էխինացեայի մզվածքը, ֆուկոիդանը, խաղաղօվկիանոսյան կաղամարի հիդրոլիզատն ու այլ բուսական ծագման նյութեր, որոնց շնորհիվ բարձրանում է օրգանիզմի հակավիրուսային պաշտպանությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց
19:37
03 Փետրվարի 2023
Հարթեցնում ենք կնճիռները. 3 յուղ դեմքի մաշկի ծերացման դեմ
Ներկայացնում ենք յուղեր, որոնք հզոր միջոցներ են մաշկի ծերացման դեմ պայքարում
15:54
31 Հունվարի 2023
Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում
14:43
31 Հունվարի 2023
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շինություն 2022» անվանակարգում
12:00
31 Հունվարի 2023
Մել Գիբսոնն այցելել է հայկական եկեղեցի (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնն այցելել  է հայկական եկեղեցի. ՖՈՏՈ
21:09
29 Հունվարի 2023
Ռոնալդուի կինը տոնել է ծննդյան օրը հայկական ռեստորանում (ՖՈՏՈ)
Ռոնալդուի կինը՝  Ջորջինա Ռոդրիգեսը 29-ամյակը տոնել է հայկական ռեստորանում. ՖՈՏՈ