Ռեփեր Միշոյի բարի գործերը, որոնց մասին քչերը գիտեն (ՖՈՏՈ)

07.06.2020, 14:45
Ռեփեր Միշոյի բարի գործերը, որոնց մասին քչերը գիտեն. ՖՈՏՈ
Ռեփեր Միշոյի բարի գործերը, որոնց մասին քչերը գիտեն (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռեփեր Միշոն տարիներ շարունակ օգնել է անօթևան և վիրավոր կենդանիներին։ Այս մասին ասվում է Դինգո Թիմի Facebook-յան էջում։

«Միշոն շատ վաղուց Դինգո Թիմի լավ ընկերն է, տարիներ շարունակ նա միշտ աջակցել է մեզ և այդ ամենն արել է լուռ, առանց ավելորդ աղմուկի»,- ասվում է գրառման մեջ։

Загружается новость ... "Лево"
Ավելին՝ ըստ Դինգո Թիմի՝ նա ինքն ունի փողոցից փրկած և որդեգրած 4 հաշմանդամ կատու, այդ թվում՝ կույր, երեք ոտանի, խուլ:


«Ցանկացանք, որ բոլորդ իմանաք Միշոյի հենց այս կարևորագույն հատկանիշի՝ շատ կենդանասեր լինելու մասին: Եվ թող որ նման լավ օրինակը վարակիչ լինի, շատանա և տարածվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նկարի մեջի Կյաժին նա գտել է գրեթե փտած, բուժել է, ոտքի հանել և որդեգրել:-0-