Private ընթրիք Նաստյա Իվլեևայի հետ և խաշ` Արագած լեռան վրա. Թրեվլ բաթլը` Հայաստանում (ՎԻԴԵՈ)

02.08.2022, 15:21
Private ընթրիք Նաստյա Իվլեևայի հետ և խաշ` Արագած լեռան վրա. Թրեվլ բաթլը` Հայաստանում. ՎԻԴԵՈ
Private ընթրիք Նաստյա Իվլեևայի հետ և խաշ` Արագած լեռան վրա. Թրեվլ բաթլը` Հայաստանում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Պյատնիցա» հեռուստաալիքի եթերում նախօրեին տեղի ունեցավ «Թրեվլ բաթլ» նոր շոուի պրեմիերան։

Առաջին հաղորդումը նկարահանվել է Հայաստանում։

Ըստ սցենարի հաղորդավարները պետք է բացահայտեն երկրի նոր վայրերն ու մրցեն։

Հաղորդման ժամանակ Իվլեևան բացահայտեց Երևանում կազմակերպվող Գինու օրերը, մասնակցեց private ընթրիքի դիզայներ Արմեն Երիցյանի հետ, իսկ Ռոմա Կագրամանովը գնաց Արագած լեռան մոտ գտնվող Քարի լիճ` համեղ խաշ համտեսելու ու բացահայտեց հնագույն գործիքի` դուդուկի պատրաստման գաղտնիքները։–0–