Փորձագետները նշել են այն մթերքները, որոնք ավելի լավ է չլվանալ

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռոսկաչեստվայի փորձագետները զգուշացրել են, որ ոչ բոլոր մթերքներն է անհրաժեշտ լվանալ պատրաստելուց առաջ։
Փորձագետներն այս անգամ անդրադարձել են սնկին և ձվին, գրում է vesti.ru–ն։
Մասնագետների խոսքերով, ձվի կճեպն ունի միկրոծակոտիներ, իսկ վերևի մասում առկա է բարակ, ջրակայուն շերտ, որը նախատեսված է հավի սաղմը պաթոգեններից պաշտպանելու համար։
Ձուն լվանալիս վերին շերտը հեշտությամբ վնասվում է, ինչի հետևանքով մանրէները կարող են ներթափանցել կճեպի ծակոտիների մեջ` հայտնվելով ձվի ներսում։
Չարժե լվանալ նաև սունկը, սակայն այլ պատճառով. թրջվելու դեպքում այն կորցնում է համն ու բույրը։ Բացի այդ, խանութում վաճառվող սունկը, որը փաթեթավորված է, արդեն մաքրված է հիմնական կեղտից։ Եթե դուք կեղտ եք նկատել սնկի վրա, ապա այդ հատվածն ավելի լավ է հեռացնել դանակով կամ մաքրել անձեռոցիկով։–0–