Պի՞նդ, թե՞ հեղուկ օճառ. ո՞րն է ավելի լավ մաշկի համար

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուս մաշկավեներաբան, կոսմետոլոգ Անաստասիա Ռոմաշկինան նշում է, որ պինդ և հեղուկ օճառներն արտադրվում են տարբեր տեխնոլոգիաներով և ունեն տարբեր բաղադրություն, գրում է medikforum.ru-ն։
Մասնագետի խոսքով, պինդ օճառն ավելի բնական պրոդուկտ է, քանի որ պատրաստվում է կայուն հումքից, չի պարունակում կոնսերվանտներ և սինթետիկ բաղադրիչներ։ Պինդ օճառ պատրաստելու համար օգտագործվում է նատրիական աղ, կենդանական և բուսական ճարպեր։
Կոսմետոլոգի կարծիքով, պինդ օճառն ավելի անվտանգ է մաշկի համար։
Միաժամանակ պինդ օճառը կարող է չափից շատ չորացնել մաշկը, քանի որ պարունակում է նատրիական աղ։ Սակայն այն ունի հակամիկրոբային ազդեցություն։
Հեղուկ օճառը կարող է պատրաստվել տարբեր մեթոդներով, և նրա բաղադրության մեջ կարող են լինել սինթետիկ բաղադրիչներ։
Մասնագետը զգուշացնում է. եթե հեղուկ օճառը պատրաստված է կատիոնային սինթետիկ մակերեսային ակտիվ նյութերից, այն կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա զգայուն մարդկանց մոտ։ «Եթե հեղուկ օճառը բնական է, այն ունի բնականին մոտ рН և չի չորացնում մաշկը։ Իսկ եթե այն ունի սինթետիկ հիմք ու պարունակում է բազմաթիվ կոնսերվանտներ, ապա կարող է բացասաբար ազդել մաշկի վրա», – նշել է մասնագետը։–0–