Պարզվել է պարացետամոլի անսպասելի վտանգը

02.11.2019, 20:27
Պարզվել է պարացետամոլի անսպասելի վտանգը։
Պարզվել է պարացետամոլի անսպասելի վտանգը
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ հղիության ժամանակ պարացետամոլի օգտագործումը կարող է հանգեցնել երեխաների վարքագծի խանգարման 6–11 տարեկանում։ Այս մասին գրում է lenta.ru–ն` հղում անելով EurekAlert!–ի մամուլի հաղորդագրությանը։

Загружается новость ... "Лево"

Ուսումնասիրությանը մասնակցել է 14 հազար երեխա, որոնց մայրերի 43%–ը նշել է, որ հղիության 7–րդ ամսում ընդունել են պարացետամոլ ցավերը մեղմելու համար։ Մասնագետներն անցկացրել են հիշողության, ինտելեկտի գործակցի, նախադպրոցական մակարդակի, խառնվածքի և վարքի թեստեր։

Պարզվել էր, որ մայրիկների կողմից ցավազրկողների օգտագործումը կարող է հանգեցնել փոքր երեխաների մոտ հիպերակտիվության և անուշադրության։

Տղաներն ավելի դյուրընկալ էին դեղորայքի նկատմամբ, քան աղջիկները։ Ավելի մեծ տարիքում բացասական հետևանքներ չեն նկատվել։ Նշվում է, որ թեստերի արդյունքների վրա չեն ազդել կողմնակի սոցիալական գործոնները, ինչպես նաև այն պատճառները, որոնց դեպքում կանայք օգտագործել են պարացետամոլ։

Գիտնականների խոսքերով, արդյունքները փաստում են, որ կանայք պետք է զգույշ լինեն հղիության ընթացքում դեղորայք ընդունելիս։–0–