Պարգև Սրբազանի վիրահատությունը բարեհաջող է անցել

22.11.2020, 14:53
Պարգև Սրբազանի վիրահատությունը բարեհաջող է անցել
Պարգև Սրբազանի վիրահատությունը բարեհաջող է անցել
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոսը բարեհաջող վիրահատվել է Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում, հաղորդում է Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմը։

«Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Հովնան Դերդերյանն ու հավատացյալներն աղոթում են և շուտափույթ առողջացում են մաղթում Արցախի թեմի սիրելի առաջնորդ Պարգև Մարտիրոսյանին, ով բարեհաջող վիրահատվել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Արագ ապաքինվեք, սիրելի Պարգև Սրբազան», – նշվում է թեմի Facebook–յան էջում։

Մի քանի օր առաջ հայտնի էր դարձել, որ Պարգև Սրբազանը սրտի կաթված է ստացել և տեղափոխվել է ԱՄՆ հետագա բուժման համար։–0–