Պարբերական հիվանդությունն ու հղիությունը

15.08.2022, 10:31
«Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում ենք, թե ինչպես է հիվանդությունն ընթանում հղիների մոտ, ինչից է պետք զգուշանալ և ինչպես դրանով ապրել
Պարբերական հիվանդությունն ու հղիությունը
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Պարբերական հիվանդությունը կամ ընտանեկան միջերկրածովային տենդը (FMF) նենգ ու անկանխատեսելի է: Հիվանդության նոպաները դրսևորվում են հանկարծակի և կարող են տևել մի քանի օր: Ավելի խոցելի են այս հիվանդությամբ տառապող հղիները: Չէ՞ որ ապագա մայրիկներն անհանգստանում են արդեն ոչ միայն իրենց, այլև ապագա փոքրիկի համար:

«Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է, թե ինչպես է հիվանդությունն ընթանում հղիների մոտ, ինչից է պետք զգուշանալ և ինչպես դրանով ապրել:

Պարբերական հիվանդության մասին

Պարբերական հիվանդությունը կամ ընտանեկան միջերկրածովային տենդը ժառանգական բազմագեն աուտոսոմ-ռեցեսիվ հիվանդություն է, որը բնութագրվում է ասեպտիկ բորբոքման ռեցեդիվ նոպաներով:

Այս հիվանդությունը հիմնականում առաջանում է այն ժողովուրդների մոտ, որոնց նախնիներն ապրել են Միջերկրական ծովի ավազանում՝ հայեր, հրեաներ և արաբներ: Այդ պատճառով այն երբեմն անվանում են «հինգ ազգերի» հիվանդություն: Այլ ազգերի ներկայացուցիչների մոտ այս գենետիկ հիվանդությունը հանդիպում է չափազանց հազվադեպ՝ միայն 6% դեպքերում:

Հիվանդության հիմնական ախտանիշերն են ջերմության պարբերական բարձրացումը, որը կարող է ուղեկցվել ցավերով որովայնի, կրցքավանդակի շրջանում, հոդացավերով, երբեմն՝ ցավերով սրտի շրջանում:

 - рис.1

Պարբերական հիվանդության դրսևորումը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում պարբերական հիվանդություն ունեցող կանանց մոտ հնարավոր է ինչպես կայուն ռեմիսիա, այնպես էլ նոպաների պահպանում: Բազմաթիվ կանանց մոտ հղիության ընթացքում նոպաներն անցնում են: Դեռևս պարզ չէ այս ֆենոմենի հստակ պատճառը, բայց, ամենայն հավանականությամբ, դրա պատճառը հղիության ժամանակ գրանցվող հորմոնալ ֆոնն ու մոր արյան մեջ բորբոքման սաղմնային կարգավորիչների ազդեցությունն է:

Մասնավորապես, գրանցվել են հղիության ընթացքում պարբերական հիվանդության ծանր սրացման դեպքեր այն կանանց մոտ, ովքեր գտնվում են ամբողջական դեղորայքային ռեմիսիայի փուլում: Շարունակելով ընդունել կոլխիցին՝ կանանց մոտ վերադարձել են արտահայտված ցավային ախտանիշեր, միալգիան, տենդը: Նրանց ստիպված են եղել ընդունել մեթիլպրեդնիզոլոն, իրականացնել ծննդօգնություն հղիության 32-33 շաբաթներում: Դրանից հետո, որպես կանոն, ախտանիշերն ինքնուրույն նվազում էին, մեթիլպրեդնիզոլոնն աստիճանաբար հանվում էր, կոլխիցինը չափաբաժինը՝ նվազեցվում:

Պարբերական հիվանդություն ունեցող կինը կարո՞ղ է երեխա ունենալ

Այո: Պարբերական հիվանդություն ունեցող կինը կոլխիցինի կանոնավոր ընդունման դեպքում չունի անպտղության ռիսկ:

Դեռևս 30 տարի առաջ համարվում էր, որ պերիտոնիտ կրկնվող նոպաների պատճառով որովայնի խոռոչում առաջացող ծանր կպումները անպտղության հիմնական պատճառն են արբերական հիվանդություն ունեցող պացիենտների մոտ: Բացի այդ, պացիենտների գրեթե 65%-ն ունեին ձվարանների ֆունկցիայի տարբեր խանգարումներ, ինչը «մինչկոլխիցինային դարաշրջանում» կարելի էր բացատրել ամիլոիդոզի հաճախականությամբ: Դա սպիտակուցային փոխանակության խանգարում է, որն ուղեկցվում է հյուսվածքներում հատուկ սպիտակուցային-պոլիսախարիդ համալիրի՝ամիլոիդի առաջացմամբ և կուտակմամբ, որը կարող է հանգեցնել մահվան հյուսվածքների և օրգանների, ամենից հաճախ՝ երիկամների ֆունկցիայի աստիճանական խանգարման պատճառով:

Սակայն հիմա կոլխիցինի կանոնավոր ընդուման դեպքում ամիլոիդիզի և փոքր կոնքային հատվածում կպումների զարգացման հաճախականությունը չափազանց ցածր է, ինչի կապակցությամբ պացիենտների պտղաբերությունը չի տարբերվում սովորական մարդկանց պտղաբերությունից:

Բժիշկները կարևորում են անհատական մոտեցումը պարբերական հիվանդություն ունեցող հղիների նկատմամբ՝ բարենպաստ ելքի հասնելու նպատակով:

Հղիության ընթացքում կարելի՞ է կոլխիցին ընդունել

Այո: Կոլխիցինը չի առաջացնում պտղի զարգացման խանգարումներ, այդ պատճառով պարբերական հիվանդություն ունեցող հղիները պետք է շարունակեն ընդունել կոլխիցին այն չափաբաժնով, որը նշանակվել է հղիությունից առաջ: Դա կարևոր է ապագա մայրիկի և նրա երեխայի համար, քանի որ կոլխիցինը կանխում է նոպաների զարգացումը և վաղաժամ ծննդաբերությունը: Անհրաժեշտության դեպքում ամեն կոնկրետ դեպքում կոլխիցինի չափաբաժինը կարգավորվում է բժշկի կողմից:

 - рис.2

Ռիսկերը պարբերական հիվանդություն ունեցող կանանց մոտ հղիության ժամանակ

Բորբոքային պրոցեսները ավելացնում են վիժման ռիսկը, որը նվազում է կոլխիցինի կանոնավոր ընդունման դեպքում: Հղին պետք է միշտ բուժզննում անցնի թերապևտի մոտ, որը պետք է համակարգի մանկաբարձ-գինեկոլոգի նշանակումները:

Անհրաժե՞շտ է ամնիոցենտեզ կատարել

Ոչ: Պարբերական հիվանդություն ունեցող կանանց մոտ հղիության ժամանակ կոլխիցինի կանոնավոր ընդունումը ցուցում չէ ամնիոցենտեզի համար (պտղաջրերի ստուգում): Թերապևտը, որի հսկողության տակ գտնվում է հղի կինը, պետք է իրազեկի մանկաբարձ-գինեկոլոգին ամնիոցենտեզի կանխման անհրաժեշտության մասին կոլխիցինի կանոնավոր ընդունման պատճառով:

Ի՞նչ անել պարբերական հիվանդության նոպաների դեպքում

Պարբերական հիվանդություն ունեցող հղին պետք է անմիջապես դիմի թերապևտին, որը պետք է նշանակի հղիության ժամանակ թույլատրելի դեղորայք:-0-

* Օգտագործված լուսանկարներում պատկերված չեն իրական պացիենտներ

 - рис.3