«Օմիկրոն». ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի նոր ու վտանգավոր շտամի մասին
27.11.2021,
21:58
«Օմիկրոն». ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի նոր ու վտանգավոր շտամի մասին
![«Օմիկրոն». ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի նոր ու վտանգավոր շտամի մասին «Օմիկրոն». ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի նոր ու վտանգավոր շտամի մասին](/upload/iblock/831/redzduwi7zk7kp835y8gs1eubhhw9xfc.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը` սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում:
«Օմիկրոն» շտամով պայմանավորված` դեպքեր են արձանագրվել նաև Բոթսվանայի Հանրապետությունում, Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ «B.1.1.529» վիրուսը մի շարք մուտացիաների արդյունքում կարող է ազդել օրգանիզմում սպիտակուցի պարունակության վրա, իսկ նման փոփոխությամբ ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։
ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, ինչի մասին վկայում է Հարավային Աֆրիկայի փորձը:
Հետևաբար, նոր շտամը կարող է վարակել ավելի շատ մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից: Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի նոր շտամի ուսումնասիրությանը։
Մի շարք երկրներ արդեն ձեռնարկել են սահմանափակող միջոցառումներ, այդ թվում` սահմանել մուտքի արգելք աֆրիկյան մի շարք երկրներից։–0–