Նատալյա Օրեյրոն կոչ է արել օգնել Սյունիքի Վերիշեն գյուղին (ՎԻԴԵՈ)

25.11.2021, 17:30
Հայտնի դերասանուհի Նատալյա Օրեյրոն կոչ է արել օգնել Սյունիքի Վերիշեն գյուղին.ՎԻԴԵՈ
Նատալյա Օրեյրոն կոչ է արել օգնել Սյունիքի Վերիշեն գյուղին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ուրուգվայցի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն տեսաուղերձ է ձայնագրել, որում իր արգենտինացի երկրպագուներին կոչ է արել մասնակցել «Հայաստան» համահայկական հիմադրամի ամենամյա հեռուտամարաթոնի շրջանակներում անցկացվող դրամահավաքին, գրում է news.am–ը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ դրամահավաքով կզբաղվի նաև «ՅՈւՆԻՍԵՖ»-ի արգենտինական մասնաճյուղը։ Հավաքված միջոցները կուղղվեն Սյունիքի Վերիշեն գյուղի մանկապարտեզի վերանորոգմանը»,- ասել է Օրեյրոն։

«Հայաստան» համահայկական հիմադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի անց կկացվի նոր ձևաչափով։ Այն կմեկնարկի նոյեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին, Հանրային հեռուստատեսության եթերով․ հիմնադրամի թիմը կներկայացվի 2020-21 թվականներին իրականացված ծրագրերը Հայաստանում և Արցախում:–0–