ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ինչպես
հայտնել էինք, հուլիսի 3–ին լույս աշխարհ է եկել ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար և բլոգեր Գոհար Ավետիսյանի որդին։
Գոհարը նաև նշել էր, որ հուլիսի 4–ին նրա ծննդյան օրն է, և որդու լույս աշխարհ գալը դարձել է իսկական նվեր նրա համար։
«Լավագույն ծննդյան օրն այսպես է լինում։ Շատ բան ունեմ ասելու, սակայն գնամ կաթ փնտրելու, այնքան երջանիկ եմ», – գրել է նախօրեին Գոհարը Instagram–ի իր էջում` հրապարակելով լուսանկար նորածին որդու հետ։–0–