Լարի Գագոսյանը ժամանակակից աշխարհի 100 հզորագույն «բիզնես ուղեղների» ցանկում է. Forbes

24.09.2017, 12:48
Ցանկը կազմվել է Forbes ամսագրի հարյուրամյակի կապակցությամբ, որտեղ ներկայացված են կապիտալիզմի դարաշրջանի 100 ձեռներեցների հանճարեղ մտքերը։
Լարի Գագոսյանը ժամանակակից աշխարհի 100 հզորագույն «բիզնես ուղեղների» ցանկում է. Forbes

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայազգի հայտնի արտ–դիլեր, Gagosian Gallery պատկերասրահների ցանցի հիմնադիր Լարի Գագոսյանը ներառվել է Forbes ամսագրի կազմած 100 հզորագույն «բիզնես ուղեղների» ցանկում։

Загружается новость ... "Лево"

Ցանկը կազմվել է Forbes ամսագրի հարյուրամյակի կապակցությամբ, որտեղ ներկայացված են կապիտալիզմի դարաշրջանի 100 ձեռներեցների հանճարեղ մտքերը։ «Բիզնես ուղեղներից» յուրաքանչյուրը ներկայացնում է իր կյանքից մի դրվագ, որն ազդել է իր վրա` որպես գործարար։

Ցանկում ներառվել են նաև Ուորեն Բաֆֆեթը, Դոնալդ Թրամփը, Բիլ Գեյթսը, Իլոն Մասկը, Ջորջիո Արմանին, Օպրա Ուինֆրին, Փոլ ՄաքՔարթնին և այլք։

Գագոսյանը ծնվել է 1945 թ.–ին Լոս Անջելեսում, նրա տատիկն ու պապիկը հայաստանցի են եղել։ Գագոսյանն ուսանել է Կալիֆոռնիայի համալսարանի անգլիական և ամերիկյան գրականության ֆակուլտետում։

Իր կարիերան սկսել է` վաճառելով պաստառներ Կալիֆոռնիայի համալսարանի շենքի մոտ, իսկ արդեն 1976 թ.–ին բացել է սեփական պատկերասրահը։ 1979 թ.–ին նա տեղափոխվել է Նյու Յորք։ Ավելի ուշ նա ծանոթացել է ազդեցիկ արտ–դիլեր Լեո Կաստելլի հետ, որին հետո կոչել է իր ուսուցիչը։–0–