Կոկոսի յուղը` մազաթափությունից ազատվելու և փայլուն մազեր ունենալու համար

25.01.2021, 12:57
Կոկոսի յուղը հարուստ է ճարպերով, որոնք սնուցում են գլխամաշկն ու մազերը
Կոկոսի յուղը` մազաթափությունից ազատվելու և փայլուն մազեր ունենալու համար
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Կոկոսի յուղը տնային պայմաններում մարմնի խնամքի համար օգտագործվող առավել տարածված բաղադրիչներից է:

Загружается новость ... "Лево"

Միացնելով կոկոսի յուղը բուժիչ այլ նյութերի հետ` դուք կուժեղացնեք դրա դրական ազդեցությունը: Կոկոսի յուղը հարուստ է ճարպերով, որոնք սնուցում են գլխամաշկն ու մազերը, պայքարում է ինֆեկցիաների դեմ և նվազեցնում բորբոքումը:

Մազաթափությունը կանխելու համար խառնեք 3 ճաշի գդալ կոկոսի յուղը և 2 ճաշի գդալ եղեսպակի յուղը, տաքացրեք դրանք ցածր կրակի վրա, մինչև որ զանգվածը միատարր դառնա: Թողեք, որ սառչի: Տեղափոխեք ապակե ամանի մեջ և պահեք տնային ջերմաստիճանում: Քնելուց առաջ քսեք խառնուրդը գլխին և լոգանքի գլխարկով ծածկեք: Հաջորդ առավոտյան լվացեք մազերը շամպունով:

Կոկոսի յուղը նաև վերացնում է մազի փխրունությունը, կոտրունությունը: Այն հիդրոֆոբ է, ինչը նշանակում է, որ հետ է մղում ջուրը և պահում խոնավությունը մազի մեջ: Դրա համար խորհուրդ է տրվում քսել յուղը գլուխը լվանալուց 15 րոպե առաջ կամ մի փոքր քսել այն մազերի ծայրերին` կոտրվելուց դրանք պաշտպանելու համար:-0-