Կոճապղպեղից ոչ պակաս. Արդյունավետ և հասանելի մթերքներ իմունիտետի ամրապնդման համար
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. «Медик-Форум» պորտալը ներկայացնում է իրենց արդյունավետությունը դարեր ի վեր ապացուցած միջոցներ՝ իմունիտետի ամրապնդման համար, որոնք չեն զիջում կոճապղպեղին:
Կոճապղպեղը հարուստ է ֆիտոնցիդների պարունակությամբ, որոնք դրան հաղորդում են կծու համ և ճնշում վիրուսները:
Բայց այս կենսաբանորեն ակտիվ նյութերը պարունակվում են ոչ միայն կոճապղպեղի մեջ, այլև մեզ համար սովորական դարձած մթերքներում: Օրինակ, բողկի, սոխի, սխտորի և կաղամբի մեջ:
Բացի այդ, կոճապղպեղն ունի հակաբորբոքային հատկություններ, ինչն էլ այն օգտակար է դարձնում տարբեր տեսակի վարակների դեպքում: Սակայն կոճապղպեղից ոչ պակաս լավ է քրքումը, բացի այդ էլ այն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք գործնականում չկան կոճապղպեղի մեջ:
Շատ օգտակար նյութեր պարունակվում են լոլիկի և բուլղարական պղպեղի մեջ, ինչպես նաև հատապտուղների` հաղարջ, հապալաս, լոռամիրգ և ազնվամորի: Այն, ինչ պետք է հաշվի առնել այս դեպքում, այն է, որ վիտամինների, միկրոէլեմենտների և կենսաբանորեն ակտիվ նյութերի բոլոր այս բնական պահեստները դեղամիջոց չեն: Հետևաբար նրանք կարող են ամրապնդել իմունիտետը, բայց առողջական լուրջ խնդիրների դեպքում դուք պետք է խորհրդակցեք բժշկի հետ:-- 0—