Քիմն ու Քանյեն կրկին ծնող են դարձել. ծնվել է նրանց չորրորդ երեխան
10.05.2019,
21:31
Քիմն ու Քանյեն կրկին ծնող են դարձել. ծնվել է նրանց չորրորդ երեխան:

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը կրկին ծնող են դարձել, լույս աշխարհ է եկել նրանց չորրորդ փոքրիկը, որը տղա է։
Նորածինը երկրորդ փոքրիկն է, որն աստղային զույգն ունենում է փոխնակ մոր օգնությամբ։
He’s here and he’s perfect!
— Kim Kardashian West (@KimKardashian) May 10, 2019
Քիմն այս ուրախալի լուրը հայտնել է Twitter–ի իր էջում։
«Նա այստեղ է, և նա կատարյալ է», – գրել է Քիմը։
He’s also Chicago’s twin lol I’m sure he will change a lot but now he looks just like her ✨
— Kim Kardashian West (@KimKardashian) May 10, 2019
«Նա շատ է նման Չիկագոյին, համոզված եմ, որ շատ կփոխվի, բայց հիմա նա շատ է նման Չիկագոյին», – գրել է Քարդաշյանը։
Զույգն ունի երեք երեխա` 5–ամյա Նորթը, 3–ամյա Սեյնթն ու 1 տարեկան Չիկագոն։–0–