ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր որդու` Փսալմի լուսանկարն ու նշել, որ նա ունի «ամենահայկական» արտաքինը։
Քարդաշյանը լուսանկարը հրապարակել է իր Facebook–յան էջում ԱՄՆ–ում նշվող Մայրերի օրվա կապակցությամբ։
«Իմ փոքրիկ «ցուլ» Փսալմ (նկատի ունի կենդանակերպի նշանը, խմբգր.)։ Նա այսօր` Մայրերի օրը, դառնում է 2 տարեկան։ Առանձնահատուկ օր է` միասին նշելու համար։ Իմ կարծիքով, նա երեխաներիցս ամենահայկական արտաքինն ունի պապիկիս նման, և ինձ շատ է հիշեցնում հայրիկիս։ Նա ամենաքաղցր փոքրիկն է։ Անգամ չեմ կարող նկարագրել նրա ժպիտն ու քաղցրությունը, որը զգում են բոլորը, երբ նրա հետ են։ Փսալմ, դու մեր կյանք բերեցիր այնպիսի հանդարտություն և հավասարակշռություն։ Քո բոլոր զարմիկները, քույրերն ու եղբայրներն այնքան շատ են քեզ սիրում։ Դու իսկապես մեր ընտանիքի ուրախությունն ես։ Մայրիկը քեզ այնքան շատ է սիրում», – գրել է Քարդաշյանը։–0–