Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Հայաստանում ստացած նվերները (ՎԻԴԵՈ)
09.10.2019,
11:37
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Հայաստանում ստացած բոլոր նվերները։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով այս օրերին քրոջ և երեխաների հետ գտնվում է Երևանում, ցուցադրել է Հայաստանում ստացած նվերները։
Загружается новость ... "Лево"
Նա տեսանյութը հրապարակել է Instagram–ի Stories բաժնում։
«Հիմա հյուրանոցիս համարում եմ ու ուսումնասիրում եմ ուղարկված նվերները` ձեռագործ օճառներ, զարդեր, պայուսակներ։ Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել հիանալի նվերների համար», – նշել է Քիմը։
Նշենք, որ Քարդաշյանը ժամանել է Հայաստան` WCIT 2019 ՏՏ 23–րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Հոկտեմբերի 7–ին Քարդաշյան քույրերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին։–0–