Քենիայում որսագողերը սպանել են 2 հազվագյուտ սպիտակ ընձուղտների (ՎԻԴԵՈ)
11.03.2020,
20:24
Քենիայում որսագողերը սպանել են 2 հազվագյուտ սպիտակ ընձուղտների. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. Քենիայի արգելոցներից մեկում որսագողերը սպանել են երկու հազվագյուտ ընձուղտների՝ մորն ու ձագին: Աշխատողները հայտնաբերել են կենդանիների կմախքները, ինչից պարզ է դարձել, որ կենդանիներին սպանել են 4 ամիս առաջ, հաղորդում է korrespondent.net-ը:
Հիմա ողջ երկրագնդում մնացել է մեկ հազվագյուտ սպիտակ ընձուղտ, որը բնակվում է Քենիայում:
Առաջին անգամ սպիտակ ընձուղտի էգի մասին հայտնի է դարձել 2017թ.-ին, երբ կենդանուն հայտնաբերել են Քենիայում և նրա նկարները հայտնվել են համաշխարհային ԶԼՄ-ներում:
Գիտնականները նշում են, որ կենդանու մոտ առկա էր հատուկ մուտացիա՝ լեյկիզմ, որը հանգեցրել է արտաքին ծածկույթի պիգմենտացիայի մասնակի կորստի և դրսևորվել սպիտակ բծերի ձևավորման մեջ: Երկու տարի առաջ սպիտակ էգի մոտ ձագ է ծնվել՝ նույնպես ամբողջովին սպիտակ:
Գիտնականները ենթադրում էին, որ կարող է կենդանիների լիովին նոր տեսակ առաջանալ: Սակայն որսագողերը սպանել են էգին և երիտասարդ ընձուղտներից մեկին:
Իշխանությունները հետաքննում են հանցագործությունը: -0-