Իտալիայում ծորակներից ջրի փոխարեն գինի է հոսել (ՎԻԴԵՈ)
07.03.2020,
12:59
Նման բան կարող էր պատահել միայն Իտալիայում․ տներում ծորակներից փրփրուն գինի է հոսել․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Իտալիայի գյուղերից մեկում տների ծորակներից ջրի փոխարեն փրփրուն գինի է հոսել։ Այս մասին գրում է «Կորեսպոնդենտը»՝ հղում անելով «Daily Star»- ին։
Դեպքը պատահել է Իտալիայի Կաստելվետրո դի Մոդենա մունիցիպալիտետի Սետտեկանի գյուղում։
Տեղացիները հայտնել են, որ իրենց տների ծորակներից մրգային բույրով, փրփրող, վարդագույն հեղուկ է հոսում։
Պարզվել է, որ տեղի գինու գործարանի մառանում տեխնիկական խնդիրներ են առաջացել, և Lambrusco Grasparossa փրփրուն գինին լցվել է ջրանցույցի մեջ։
Որոշ մարդիկ հասցրել են խմիչքը շշերը լցնել, ոմանք էլ անհանգստացել են ջրատարի անսարքության պատճառով։
Տեղական կառավարման մարմինները հայտնել են, որ ծորակից հոսող հեղուկը իրենից սպառնալիք չի ներկայացնում քաղաքացիների առողջության համար։-0-

And yesterday we really laughed. We all needed to laugh. A day to remember. Wine is always the answer#wine #castelvetrodimodena #castelvetro #grasparossa #cantinasettecani #lambrusco pic.twitter.com/nOFT3WmA2R
— Giorgia Mezzacqui (@GMezzacqui) March 5, 2020