«Ւսկ որտե՞ղ է Պուտինը». Մերկելն ու Մակրոնը «կորցրել էին» ՌԴ նախագահին Բեռլինի համաժողովի ժամանակ (ՎԻԴԵՈ)

20.01.2020, 10:54
«Ւսկ որտե՞ղ է Պուտինը». Մերկելն ու Մակրոնը «կորցրել էին» ՌԴ նախագահին Բեռլինի համաժողովի ժամանակ. ՎԻԴԵՈ
«Ւսկ որտե՞ղ է Պուտինը». Մերկելն ու Մակրոնը «կորցրել էին» ՌԴ նախագահին Բեռլինի համաժողովի ժամանակ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Կրեմլի լրագրող Դմիտրի Սմիրնովը Twitter–ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փնտրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Բեռլինում Լիբիայի հարցով անցկացված միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված լուսանկարման արարողության ժամանակ։

««Ւսկ որտե՞ղ է Պուտինը». Բեռլինի համաժողովի կազմակերպիչները լուսանկարման արարողությունից առաջ կորցրել էին ՌԴ նախագահին», – գրել է Սմիրնովը` հրապարակելով տեսանյութ։

Հունվարի 19–ին Բեռլինում անցկացվել է միջազգային համաժողով` Լիբիայում իրավիճակի կարգավորման հարցով։ Հակամարտության կողմերից և Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդներից բացի, համաժողովին մասնակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս–Սիսին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և մի շարք պետությունների ներկայացուցիչներ։–0–