Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

24.04.2024, 09:52

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, Երևանի քաղաքապետի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ծաղիկներ է դրել «անմար կրակի» մոտ՝ հարգելով զոհերի հիշատակը։