Իսակովի պողոտայի մի հատված փակվելու է 3 ամսով (ՍԽԵՄԱ)

16.07.2021, 10:15
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ՎԱՐՈՐԴՆԵՐ․Իսակովի պողոտայի մի հատված փակվելու է 3 ամսով․ՍԽԵՄԱ
Իսակովի պողոտայի մի հատված փակվելու է 3 ամսով (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 19-ից Իսակովի պողոտայի Էջմիածին-Երևան ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց ուղղությունը կփակվի 3 ամսով: 

Загружается новость ... "Лево"

«Որպես այլընտրանքային հնարավորություն՝ վարորդներին առաջարկվում է օգտվել ՀՀ ոտիկանության զորամասի հարևանությամբ Իսակովի պողոտայում կազմակերպվող հետադարձի հնարավորությունից: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,– նշվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։–0–