433.09
4.17
413.45
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ինչու է արևապաշտպան քսուքն անհրաժեշտ «կլոր» տարի

19:21
15 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մեզնից շատերն արևապաշտպան քսուք են օգտագործում միայն շոգ եղանակին կամ լողափ այցելելիս։

Դանիացի փորձագետնեը նշել են այն պատճառները, թե ինչու է հարկավոր արևապաշտպան քսուք օգտագործել ամբողջ տարվա ընթացքում, գրում է medikforum.ru–ն։։

Երիտասարդ դեմք. անկասկած դուք կցանկանաք պաշտպանել դեմքը տարիքային փոփոխություններից` չդիմելով բոտոքսի կամ այլ թանկարժեք կոսմետիկ պրոցեդուրաների։ Այս խնդիրը կլուծի արևապաշտպան քսուքը, որը կանխարգելում է դեմքի մաշկի վրա կարմիր թելանման բծերի առաջացումը։

Մաշկի քաղցկեղի ռիսկի նվազեցում. սա արևապաշտպան քսուքի ամենաակնհայտ առավելություններից է, որի մասին շատ բան է հայտնի։ Սական քչերը գիտեն, որ ձմռանը ևս արևը կարող է բացասաբար ազդել մաշկի վրա, եթե մենք այն չպաշտպանենք։ Եվ մի մտածեք, որ եթե ցրտաշունչ ձմռանը բաց են միայն դեմքն ու ձեռքերը, ապա դրա մեջ որևէ սարսափելի բան չկա. անգամ այս դեպքում մաշկը պետք է խնամել քսուքի միջոցով։

Պաշտպանություն արևայրուկի ժամանակ. շատերի համար տարօրինակ է, չէ՞ որ լողափ գնալու հիմնական պատճառն արևայրուկ ստանալն է։ Սակայն ճիշտ ընտրված արևապաշտպան քսուքի արդյունքում մաշկը կլինի ավելի թուխ և միաժամանակ պաշտպանված։

Պաշտպանություն կնճիռներից. մաշկի մեջ ներթափանցելուց բացի, ուլտրամանուշակագույն ճառագայթներն արագացնում են ծերացման գործընթացը, ինչի հետևանքով առաջանում են կնճիռներ։ Այս դեպքում ևս օգնության է գալիս արևապաշտպան քսուքը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով