554.5
6.8
476.95
-273
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես են աշխատում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

19:25
28 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, հղում անելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին և ԱՀԿ–ին, պարզաբանում է, թե ինչպե՞ս են աշխատում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը։ 

Նշենք, որ հոկտեմբերի 1–ից ներդրվում են նոր կարգավորումներ, ըստ որոնց` աշխատող քաղաքացիները պետք է 2 շաբաթը մեկ անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ ներկայացնեն կամ պատվաստվեն։  

Загружается новость ... "Лево"

Հասկանալու համար, թե պատվաստանյութերն ինչպես են աշխատում, առաջնահերթ պետք է պատկերացնենք, թե ինչպես է աշխատում իմուն համակարգը: Մեր իմուն համակարգի հիմնական գործը իմունիտետի ձևավորումն է և մեզ պաշտպանելն այն ամենից, ինչը թափանցում է մեր օրգանիզմ և չի պատկանում մեր օրգանիզմին: Իմունիտետն օրգանիզﬕ անընկալունակությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ: 

Իմուն համակարգի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Իմուն համակարգի օրգաններն են ոսկրածուծը, փայծաղը, ուրցագեղձը, ավշային հանգույցները, նշիկներն ու աղիների պատերում գտնվող ավշանման հյուսվածքի կուտակումները։ Ուրցագեղձն ու ոսկրածուծը իմունային համակարգի կենտրոնական օրգաններն են։ Ոսկրածուծում զարգանում են արյան հատուկ տեսակի բջջիջներ, որոնք կոչվում են լիմֆոցիտները: Լիմֆոցիտներն արյան հունով հասնում են դեպի իմուն համակարգի այլ օրգաններ, որտեղ նրանց մի մասը տարբերակվում է այսպես կոչված՝ T և B լիմֆոցիտներ, որոնք պատասխանատու են իմունիտետն ապահովող հակամարմինների ստեղծման համար: Իմունիտետը լինում է բնածին և ձեռքբերովի: 

Ձեռքբերովի իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ, որի հարուցիչների նկատմամբ առաջանում են համապատասխան հակամարﬕններ կամ էլ, երբ օրգանիզմ են մտցվում տվյալ հիվանդության թուլացած, մահացած հարուցիչները կամ հարուցիչի մասնիկները կամ հարուցչի սպեցիֆիկ թույնը՝ նախապես վնասազերծված (անատոքսին), որոնք կոչվում են հակածիններ (անտիգեն) և ներառվում են պատվաստանյութերի բաղադրության մեջ: Պատվաստանյութերը հիվանդություն չեն առաջացնում, բայց խթանում են իմուն համակարգը և առաջացնում են հակամարﬕններ կոնկրետ հիվանդության դեմ: 

Երբ անձը պատվաստվում է, իմուն համակարգն անմիջապես հայտնաբերում է հակածիններին և ճիշտ նույն մեխանիզմով արտադրվում են հակամարմիններ, ինչ որ բնական հիվանդության դեպքում: Անձի մոտ զարգանում է իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ` առանց հիվանդանալու: Այսպիսով, պատվաստանյութը վարժեցնում է իմուն համակարգին և դրանից հետո, եթե հիվանդության հարուցիչը երբևէ հայտնվի օրգանիզմում, ապա իմունային համակարգն արդեն տեղյակ կլինի, թե ինչպես պայքարել դրա դեմ։ Ահա թե ինչու են պատվաստանյութերը համարվում հզոր միջոց, ի տարբերություն շատ դեղամիջոցների, որոնք բուժում են արդեն առկա հիվանդությունը, պատվաստանյութերը կանխարգելում են դրանք։–0–

Partners News
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:37
22 Հոկտեմբերի 2021
Հրապարակվել է Ալեք Բոլդուինի լուսանկարն օպերատորի սպանությունից հետո (ՖՈՏՈ)
Հրապարակվել է Ալեք Բոլդուինի լուսանկարն օպերատորի սպանությունից հետո.ՖՈՏՈ
12:06
21 Հոկտեմբերի 2021
Որո՞նք են կորոնավիրուսի «դելտա» շտամի ախտանշանները. պարզաբանում են հայաստանցի բժիշկները (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի բժիշկները պարզաբանում են, թե որոնք են կորոնավիրուսի «դելտա» շտամի ախտանշանները.ՎԻԴԵՈ
11:57
20 Հոկտեմբերի 2021
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
11:25
20 Հոկտեմբերի 2021
Մրգային դրախտ առողջության համար. 5 լավագույն միրգը շաքարի նվազագույն պարունակությամբ
Մրգային դրախտ առողջության համար. 5 լավագույն միրգը՝ շաքարի նվազագույն պարունակությամբ
23:37
19 Հոկտեմբերի 2021
«Ողջույն աշխարհ». ծնվել է Լիլիթ Հովհաննիսյանի և Վահրամ Պետրոսյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
«Ողջույն աշխարհ». ծնվել է Լիլիթ Հովհաննիսյանի և Վահրամ Պետրոսյանի առաջնեկը.ՖՈՏՈ
14:38
19 Հոկտեմբերի 2021
Հղիներին արժե՞ պատվաստել, թե ոչ. պարզաբանում են փորձագետները
Հղիներին արժե՞ պատվաստել, թե ոչ. պարզաբանում են փորձագետները
23:08
16 Հոկտեմբերի 2021
Մահացել է Վանո Սիրադեղյանը
Կյանքից հեռացել է Վանո Սիրադեղյանը
15:55
13 Հոկտեմբերի 2021
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպե՞ս պահպանել առողջությունն աշնանը
Աշունը տարվա այն եղանակն է, երբ պետք է առանձնապես ուշադիր լինել առողջության նկատմամբ
16:03
06 Հոկտեմբերի 2021
7 օրում ազատվեք 7 կգ ավելորդ քաշից. արդյունավետ դիետա
Այս անհավանական դիետայի շնորհիվ հնարավոր է 7 օրում ազատվել 7 կգ ավելորդ քաշից
11:57
05 Հոկտեմբերի 2021
Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում. հայտնի են երեխայի սեռն ու անունը (ՖՈՏՈ)
Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում. հայտնի են երեխայի սեռն ու անունը.ՖՈՏՈ
11:42
05 Հոկտեմբերի 2021
Facebook–ի ինժեներները «բոլգարկայով» ճանապարհ են հարթել դեպի սերվերներ.NYT
Facebook–ի ինժեներները «բոլգարկայով» ճանապարհ են հարթել դեպի սերվերներ.NYT
10:46
05 Հոկտեմբերի 2021
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին