Ինչպե՞ս է ակնեն երկարացնում կյանքը

18.04.2022, 14:25
Ինչպե՞ս է ակնեն երկարացնում կյանքը
Ինչպե՞ս է ակնեն երկարացնում կյանքը
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ակնեն երիտասարդներին շատ տառապանքներ է պատճառում, բայց նրանց հեռանկարները բավականին լավատեսական են: Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, մաշկի վրայի ցաները երկար կյանքի և հասուն տարիքում հիանալի տեսքի գրավական են: Այսպիսի եզրակացության են եկել Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները, իսկ նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «Investigative Dermatology» ամսագրում, հաղորդում է «National Geographic»-ը։ 

Նրանք ուսումնասիրել են մաշկի նմուշներ, որոնք վերցվել են 1205 երկվորյակ կանանցից, որոնց մեկ քառորդը ակնեի խնդիր է ունեցել: Պարզվել է, որ վերջիններիս տելոմերները` քրոմոսոմների վերջնական հատվածները, զգալիորեն ավելի երկար են: Դրանք կարելի է համեմատել կոշիկի կրունկի պլաստիկ ծայրերի հետ, որոնք պաշտպանում են դրան մաշվելուց: Տարիքի հետ, տելոմերները նվազում են, և որքան ամուր են դրանք, այնքան դանդաղ են հայտնվում ծերացման նշանները: 

Հետաքրքրական է, որ պզուկոտ մարդկանց մոտ նաև թույլ է արտահայտված p53 գենը, որը հանգեցնում է ապոպտոզի` բջիջների մահվան: Գիտնականները պետք է ավելի մանրամասն ուսումնասիրեն այս մեխանիզմը ՝ պարզելու համար, թե արդյոք այն հնարավոր է կարգավորել և դրանով ազդել մաշկի ծերացման գործընթացի վրա:-0-