Ինչպես դիմավորես Ամանորը, այնպես էլ կանցնի ողջ տարին. ի՞նչ գույնի հագուստ հագնել Ամանորի գիշերը հաջողակ լինելու համար (ՖՈՏՈ)

27.12.2021, 19:37
Գալիք` 2022 թվականը կանցնի Սև ջրային վագրի հովանու ներքո։ Գույներ ընտրելիս վագրը թելադրում է իր օրենքներ, հատկապես եթե դա վերաբերում է տոնական հագուստին. ՖՈՏՈ
Ինչպես դիմավորես Ամանորը, այնպես էլ կանցնի ողջ տարին. ի՞նչ գույնի հագուստ հագնել Ամանորի գիշերը հաջողակ լինելու համար (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շատերի համար տարվա ամենասիրելի տոնը Ամանորն է։ Մարդիկ նախօրոք են պատրաստվում, և այս յուրահատուկ օրվա համար կազմում առանձնահատուկ ճաշացանկ, զարդարում բնակարանը և մտածում տոնական կերպարի մասին: Ինչպես ասում են` ինչպես դիմավորես Ամանորը, այնպես էլ կանցնի ողջ տարին:

Գալիք` 2022 թվականը կանցնի Սև ջրային վագրի հովանու ներքո։ Գույներ ընտրելիս վագրը թելադրում է իր օրենքներ, հատկապես եթե դա վերաբերում է տոնական հագուստին։

«Նովոստի-Արմենիա»-ն առանձնացրել է հաջողակ և գրավիչ լինելու մի քանի գույներ, որոնք կգոհացնեն Սև ջրային վագրին:

Սպիտակ. 2022 թ.-ի Ամանորի գիշերը կարելի է կրել սպիտակ զգեստ։ Այս երանգը կբերի սեր, կիրք, ռոմանտիկա և ուրախություն: Սպիտակը հաղորդում է աստվածային էներգիա, այդ պատճառով այն սիրո և երջանկության գույնն է Չինաստանում, կրքի գույնը` Արևմուտքում:

 - рис.1

Կարմիր. կատարյալ գույն է երեկոյի համար։ Կարմիրը խորհրդանշում է հարստություն, բարեկեցություն և հաջողություն: Այն շատ ուժեղ և հաջողակ գույն է Վագրի համար:

 - рис.2

Երկնագույն. կա կարծիք, որ գույները կրում են որոշակի էներգիա, որը փոխանցվում է մարդուն, ով կրում է այս կամ այն գույնի հագուստ: Կապույտը այս նշանի սիրելի գույներից է։ Այս գույնը կբերի ամուր առողջություն և հանգստություն:

 - рис.3

Սև. կընդգծեք ձեր նրբագեղությունը: Այն ասոցացվում է վագրի կաշվի հետ, որը տպավորիչ տեսք կհաղորդի ձեր կերպարին: Վագրի մորթու վրա սև գույն կա, ինչը նշանակում է, որ այն կօգնի արժանանալ նրա բարեհաճությանը:

 - рис.4

Կանաչն ասոցացվում է իմաստության, քաջության և հավասարության հետ։ Այն բնական երանգներից մեկն է, որն ասոցացվում է նաև հանգստության հետ: Կանաչն անհրաժեշտ է բոլոր այն մարդկանց, ովքեր որոշել են փոխել իրենց կյանքը և նոր բարձունքներ նվաճել։

 - рис.5

Դեղնանարնջագույն. իսկական վագրային գույն է: 2022 թ.-ի Ամանորի համար ընտրված դեղնանարնջագույն հագուստն ամենից շատ կարժանանա վագրի բարեհաճությանը։

 - рис.6

Մոխրագույնն ընդգծում է կերպարի խորությունն ու վեհությունը, երեկոյի համար հարմար տարբերակ են մոխրագույնի փայլուն գործվածքները:

 - рис.7

Արծաթագույն կամ ոսկեգույն. այս երանգները կարող են կրել նրանք, ովքեր ցանկանում են գալիք տարում բարելավել ֆինանսական հնարավորությունները, դառնալ հարուստ և հաջողակ: Այս գույների հագուստ կրելիս պետք է ուշադիր լինել աքսեսուարների ընտրության հարցում:

 - рис.8

Դե ինչ, փորձեցինք հակիրճ ներկայացնել այն գույները, որոնք նախընտրում է գալիք` 2022 թվականի խորհրդանիշ Վագրը։ Թող 2022թ.–ը բերի միմիայն սեր ու խաղաղություն ձեր ընտանիքներին։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ