Ինչպես դիմավորել և ինչ նվիրել 2020թ.–ին
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ըստ չինական օրացույցի` հունվարի 25–ից Նոր տարվա հովանավորն ու տիրուհին է դառնում սպիտակ մետաղյա Առնետը, որը չինական հորոսկոպում ասոցացվում է խոհեմության, հարստության և ցանկացած իրավիճակից օգուտ քաղելու ունակության հետ։ Գալիք տարվա գույնը սպիտակն է։ Առնետը չինական հորոսկոպի առաջին կենդանին է, իսկ դա նշանակում է, որ հենց նա է սկսում արևելյան օրացույցի նոր 12–ամյա ցիկլը։ Այդ իսկ պատճառով Առնետը մեծ ազդեցություն ունի առաջիկա 12 տարիների վրա։ Նրանից է կախված լինելու ինչպես երկրագնդի ողջ մարդկության, այնպես էլ յուրաքանչյուր երկրի ու մարդու զարգացման ռազմավարությունը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է ծանոթանալ խորհուրդների հետ այն մասին, թե ինչպես է պետք դիմավորել Առնետին և ինչ է նախընտրում սպիտակ մետաղյա Առնետը` որպես նվեր։
Ինչպիսին կլինի գալիք տարին
Ըստ չինական հորոսկոպի, Առնետի և մետաղի համադրությունը կբերեն հաջողություն նպատակասլաց և հավակնոտ մարդկանց։ Եթե դուք ձգտում եք հարստանալ և զբաղեցնել բարձր դիրք, ապա Առնետի տարին կօգնի հասնելու ցանկալի արդյունքի միայն մեկ պայմանով, եթե դուք պատրաստ եք ամբողջությամբ նվիրվել ցանկալի նպատակների իրագործմանը։ Հաջողությունը 2020թ.–ին կախված կլինի մարդու անձնական որակներից։ Տարվա տիրուհին հատկապես բարեհաճ է Առնետի տարում ծնված մարդկանց նկատմամբ։
Ինչպե՞ս և որտե՞ղ դիմավորել
2020 թվականը կտրուկ փոփոխություններ է խոստանում կյանքում։ Ամանորը դիմավորելը պատասխանատու միջոցառում է, և դրան պետք է հիմնովին պատրաստվել՝ տարվա հովանավորի աջակցությանն արժանանալու համար։ Առնետն անկանխատեսելի և նույնիսկ խենթ, հետաքրքրասեր ու աշխույժ «անձնավորություն» է։ Ձանձրույթն ու միօրինակությունը նրա համար անտանելի են։ Այդ պատճառով պարզապես անհրաժեշտ է արժանանալ տարվա խորհրդանիշի համակրանքին։ Մի վարանեք և նշեք Ամանորը մեծ շուքով։ Մանրակրկիտ ձևով ընտրեք հանդերձանքը, ճաշացանկը և նվերների ցուցակ կազմեք։ Նշեք տոնը այն ընկերների և ծանոթների շրջապատում, ովքեր լի են կենսուրախուրությամբ և սիրում են ի սրտե ուրախանալ։ 2020 թվականը դիմավորելու հիանալի տարբերակ է աղմկոտ ընկերական շրջապատով այցելել տուրիստական բազա, ռեստորան կամ գիշերային ակումբ։ Առնետին դուր է գալիս բազմազանությունը և վառ իրադարձությունների հաջորդականությունը։ Ողջունելի է նաև կորպորատիվ խնջույքների կազմակերպումը։
Ի՞նչ հագնել Ամանորին
Հագուստ ընտրելիս, ցանկալի է նախապատվությունը տալ վառ երանգներին։ Սեզոնի ֆավորիտը բոլոր «մետալիկ» գույներն են, անանուխի գույնը, նեֆրիտը, մարենգոն, սևը, սպիտակը և մոխրագույնը։ Դեղինն արելված է. առնետն այն տանել չի կարողանում։ Արժե ընտրել փայլուն, խոշոր և անհամաչափ մետաղյա զարդեր։
Տոնական ինտերիեր
2020 թվականը պետք է դիմավորել ոչ միայն լավ տրամադրությամբ, այլև համապատասխան միջավայրում։ Իսկ այն ստեղծելու համար անհրաժեշտ է ջանք թափել ինտերիերի վրա։ Տոնածառը պետք է զարդարել սպիտակ մետաղյա Առնետի նախապատվությամբ։ Եթե ձեր տանը սպիտակ եղևնի լինի, Նոր տարվա «տիրուհին» հիացմունքից կծղրտա։ Կարող եք թարմացնել տոնածառի խաղալիքները՝ փոխարինելով մետաղական ցոլքերով զարդերով։ Հիանալի նայվում է միագույն հավաքածուն, որը հակադրվում է եղևնու հետ։ Մի մոռացեք «առնետային» իրերի մասին։ Առնետի արձանիկը, պանրի տեսքով զարդարանքը ու նման այլ իրերը ճիշտ երանգ կհաղորդեն ձեր տոնին։
Ինչ պետք է լինի ամանորյա սեղանին
Առնետը չի սիրում, երբ խնայում են սննդի վրա: Նրան դուր է գալիս նրբաճաշակ խոհանոց, այդ թվում` էկզոտիկ: Ինչ վերաբերում է մթերքին, ապա այն պետք է լինի բարձրորակ և թարմ: Առնետը սիրում է պանիրների, ընդեղենի, հացահատիկի, բանջարեղենի բոլոր տեսակները: Այս մթերքները ներառող տոնական ճաշատեսակները մեծ բազմազանություն են կազմում: Ուստի մի վախեցեք և ընտրեք նոր ու էկզոտիկ ճաշատեսակներ, մի խուսափեք համային նոր համադրություններից:
Ինչպես նվերներ ընտրել
Տոնակատարության պարտադիր բաղադրիչն է ամանորյա նվերը: Նվերի ընտրությանը անհրաժեշտ է լուրջ վերաբերվել` հաշվի առնելով բազում մանրուքներ` տարիքը, սեռը, նախասիրությունները և այլն, որպեսզի նվերը դուր գա նրան, ում համար այն նախատեսված է:
Չնայած Առնետը շատ է սիրում զվարճանալ և ուրախ ժամանակ անցկացնել, սակայն գիտի գումարի արժեքը: Հենց սրանում էլ կայանում է իր պարադոքսը: Ուստի նվեր ընտրելիս առաջնորդվեք «Ժլատը երկու անգամ է վճարում» սկզբունքով: Ընտրեք բարձրորակ և որակյալ իրեր, ոչ թե էժանագին ապրանքներ: Ձեր հարազատներն ու ընկերները կգնահատեն լավ ու արժեքավոր իր նվիրելու ձեր ձգտումը, բացի այդ էլ տարվա տիրուհին գոհ կմնա ձեզնից:
Մտերիմ մարդուն կարելի է նվիրել ինչ-որ օգտակար աքսեսուար: Դա կարող է լինել պայուսակ, ակնոց, գոտի, մազերի համար զարդ, անձրևանոց: Ձեր ընկերներին և հարազատներին հաստատ դուր կգա տաք ծածկոցը, փափուկ շարֆը, զարդանախշերով ձեռագործ ձեռնոցները, բրդե սվիտերը, սփռոցների հավաքածուն և այլն: Կարևորն այն է, որ մարդն օգտագործի այդ իրը հետագայում: Այնպես որ ընտեք բնական նյութեր` կաշի, բամբակ, վուշ և բուրդ:–0–