Ինչո՞վ է վտանգավոր քնի պակասը

09.02.2020, 17:29
Գիտնականները նշել են քնի պակասի վտանգները
Ինչո՞վ է վտանգավոր քնի պակասը
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Յելի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի պակասը դեռահասների մոտ կարող է հանգեցնել ալկոհոլային կախվածության։

Lenta.ru–ի հաղորդմամբ, այս մասին նշվում է MedicalXpress կայքում։

Загружается новость ... "Лево"

Ուսումնասիրությանը մասնակցել են 42 երիտասարդներ, որոնք նշել են, որ նախորդ ամսվա ընթացքում օգտագործել են մեծ քանակի սպիրտային խմիչք։ Կամավորներին առաջարկել են մեկ շաբաթվա ընթացքում հետևել քնի որակին և օգտագործվող ալկոհոլի ծավալներին։

Բացահայտվել է, որ քնի կարճ տևողության և վաղ արթնանալու ցուցանիշներով հնարավոր է բարձր ճշգրտությամբ կանխատեսել հետագայում ընդունած ալկոհոլի քանակը։ Միաժամանակ, մեծ քանակի սպիրտային խմիչք օգտագործող կամավորներն ավելի ուշ են պառկել քնելու և ուշ արթնացել։

2017 թ.–ի գարնանը Journal of the American Heart Association ամսագրում հրապարակվել է ամերիկացի մասնագետների հոդվածը։ Նրանք պարզել են, որ կանոնավոր կերպով քնի պակասը էապես բարձրացնում է գլխուղեղի կաթվածից մահանալու հավանականությունն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն սիրտ–անոթային խնդիրներ և շաքարային դիաբետ։–0–