Ի՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում, դերասանուհին բացահայտում է արել (ՖՈՏՈ)

04.08.2021, 19:57
Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել Թունիսից, որտեղ վայելում է իր ամառային հանգիստը.ՖՈՏՈ
Ի՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում, դերասանուհին բացահայտում է արել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել Թունիսից, որտեղ վայելում է իր ամառային հանգիստը :

«Ասենք մեկը հարցնի. աղջիկ ջան, եկել ես իբր հանգստանալու, սովորական կյանքում քիչ ես հա՞ ծանրաբեռնվում, հիմա էլ երկու պայուսակով ես», – գրել է Նազենին` ցուցադրելով ձեռքի երկու՝ մեծ և փոքր պայուսակները, ու գրել, թե ինչ կա այնտեղ:

Նազենին սկզբում գրել է մեծ, ապա փոքր պայուսակի պարունակությունը

Մեծի պարունակությունը.

1. Քսուքներ, 50 spf, 30 spf, 10 spf և յուղ 6 spf-ով

2. Հակագիստամինային հաբեր (ալերգիայի դեմ), մարդ ես էլի…

3. Չոր և թաց անձեռոցիկներ

4.Դիմափոշի՝ հայելիով

5. Ականջակալ

6. Քինդլ (տասնյակ գրքերով)

7.Իհարկե օծանելիք

8.Մի երկու խառը բան (յուրաքանչյուր կնոջ պայուսակում խառը բաներ լինում են)

9. Մի շիշ ջուր (անկախ նրանից, որ միշտ տալիս են ափին)

Փոքր պայուսակում

1.Քարտ

2.Հեռախոսներ

3.Բանալի

4.Հյուրանոցի քարտ

5.Ու մի մեծ սիրտ