+10
Եղանակը Երևանում
Հայ

Իմունիտետի 6 գլխավոր թշնամիները

19:46
10 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Գերմանացի բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել իմունիտետի հետևյալ վեց «կործանիչներից», գրում է medikforum.ru–ն` հղում անելով Focus.de–ին։ 

Վատ սնունդ. մեծ քանակի ֆրիի, չիպսերի ու շոկոլադի օգտագործման հետևանքով օրգանիզմը չի ստանում բավարար քանակի կարևոր սննդանյութեր։ Ըստ Բոննի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության տվյալների, մարդու օրգանիզմի իմունային համակարգը մշտական բարձր կալորիականություն ունեցող սնունդն ընկալում է որպես բակտերիալ ինֆեկցիա, ինչի հետևանքով կարող է առաջանալ իմունային համակարգի ագրեսիվ արձագանք, ինչն էլ իր հերթին կարող է զգալիորեն արագացնել անոթային հիվանդությունների կամ 2–րդ տիպի դիաբետի զարգացումը։

Սառը ոտքեր. գոյություն ունի որոշակի կապ սառը ոտքերի և թուլացած իմունային համակարգի միջև։ Երբ մարմինը սկսում է արձագանքել սառը ոտքերին, այն միացնում է մեխանիզմներ, որպեսզի ոտքերն ավելի շատ չսառեն, ինչի հետևանքով նեղանում են բոլոր արյունատար անոթները, ինչը բացասաբար է ազդում իմունային համակարգի վրա, քանի որ լորձաթաղանթները վատ են մատակարարվում արյունով։ Սառը և չոր լորձաթաղանթի դեպքում վիրուսներն ավելի հեշտությամբ են ներթափանցում օրգանիզմ։ 

Загружается новость ... "Лево"

Քնի պակաս. շատ կարևոր է բավարար քուն առնել, քանի որ իմունային համակարգը լիարժեք աշխատում է քնի ժամանակ` արտազատելով բազմաթիվ նյութեր, որոնք ամրապնդում են օրգանիզմն ու առողջությունը։ Նախկինում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քնի պակաս ունեցող մարդկանց օրգանիզմն ունի իմունային համակարգի համար կարևոր հակամարմինների արտադրության ցածր ունակություն։ Ինֆեկցիաների դեմ պայքարելու համար պետք է քնել օրական մոտ 8 ժամ։ 

Ծխել. ծխողների մոտ վնասվում են բրոնխների թարթիչները, ինչը կարող է մահացու լինել, քանի որ դրանք հեռացնում են թոքերում հավաքված «աղբը»։Սթրես. սթրեսի դեպքում կարող է «գլուխ բարձրացնել» հերպեսը, որը հակառակ դեպքում կարող էր վերահսկվել իմունային համակարգի կողմից։ Բացի այդ, սթրեսի դեպքում վերքերն ավելի ուշ են լավանում, պատվաստումներն ավելի վատ են ազդում։ Արագ անցնող սթրեսն անգամ օգտակար է, սակայն մշտական սթրեսի մեջ գտնվելն ազդում է պաթոգեն միկրոօրգանիզմներից պաշտպանվելու ունակության վրա։ Արյան մեջ killer բջիջները, որոնք պայքարում են վիրուսների, բակտերիաների և սնկերի դեմ, դառնում են ոչ ակտիվ։ Բժիշկները խորհուրդ են տալիս չգտնվել մշտական աշխատանքային ռեժիմում և կանոնավոր կերպով հանգստանալ։

Ալկոհոլ. ոգելից խմիչքի օգտագործումը նվազեցնում է ինֆեկցիաներին դիմակայելու օրգանիզմի ունակությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ալկոհոլը նվազեցնում է գրիպի վիրուսի դեմ պայքարող իմունային բջիջների ակտիվությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց
19:37
03 Փետրվարի 2023
Հարթեցնում ենք կնճիռները. 3 յուղ դեմքի մաշկի ծերացման դեմ
Ներկայացնում ենք յուղեր, որոնք հզոր միջոցներ են մաշկի ծերացման դեմ պայքարում
15:54
31 Հունվարի 2023
Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում
14:43
31 Հունվարի 2023
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շինություն 2022» անվանակարգում