431.27
5.71
396.02
-5
Եղանակը Երևանում
Հայ

Իմունային համակարգի 6 գլխավոր թշնամիները

19:25
11 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Գերմանացի բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել իմունիտետի հետևյալ վեց «կործանիչներից», գրում է medikforum.ru–ն` հղում անելով Focus.de–ին։ 

Վատ սնունդ. մեծ քանակի ֆրիի, չիպսերի ու շոկոլադի օգտագործման հետևանքով օրգանիզմը չի ստանում բավարար քանակի կարևոր սննդանյութեր։ Ըստ Բոննի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության տվյալների, մարդու օրգանիզմի իմունային համակարգը մշտական բարձր կալորիականություն ունեցող սնունդն ընկալում է որպես բակտերիալ ինֆեկցիա, ինչի հետևանքով կարող է առաջանալ իմունային համակարգի ագրեսիվ արձագանք, ինչն էլ իր հերթին կարող է զգալիորեն արագացնել անոթային հիվանդությունների կամ 2–րդ տիպի դիաբետի զարգացումը։

Սառը ոտքեր. գոյություն ունի որոշակի կապ սառը ոտքերի և թուլացած իմունային համակարգի միջև։ Երբ մարմինը սկսում է արձագանքել սառը ոտքերին, այն միացնում է մեխանիզմներ, որպեսզի ոտքերն ավելի շատ չսառեն, ինչի հետևանքով նեղանում են բոլոր արյունատար անոթները, ինչը բացասաբար է ազդում իմունային համակարգի վրա, քանի որ լորձաթաղանթները վատ են մատակարարվում արյունով։ Սառը և չոր լորձաթաղանթի դեպքում վիրուսներն ավելի հեշտությամբ են ներթափանցում օրգանիզմ։ 

Загружается новость ... "Лево"

Քնի պակաս. շատ կարևոր է բավարար քուն առնել, քանի որ իմունային համակարգը լիարժեք աշխատում է քնի ժամանակ` արտազատելով բազմաթիվ նյութեր, որոնք ամրապնդում են օրգանիզմն ու առողջությունը։ Նախկինում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քնի պակաս ունեցող մարդկանց օրգանիզմն ունի իմունային համակարգի համար կարևոր հակամարմինների արտադրության ցածր ունակություն։ Ինֆեկցիաների դեմ պայքարելու համար պետք է քնել օրական մոտ 8 ժամ։ 

Ծխել. ծխողների մոտ վնասվում են բրոնխների թարթիչները, ինչը կարող է մահացու լինել, քանի որ դրանք հեռացնում են թոքերում հավաքված «աղբը»։

Սթրես. սթրեսի դեպքում կարող է «գլուխ բարձրացնել» հերպեսը, որը հակառակ դեպքում կարող էր վերահսկվել իմունային համակարգի կողմից։ Բացի այդ, սթրեսի դեպքում վերքերն ավելի ուշ են լավանում, պատվաստումներն ավելի վատ են ազդում։ Արագ անցնող սթրեսն անգամ օգտակար է, սակայն մշտական սթրեսի մեջ գտնվելն ազդում է պաթոգեն միկրոօրգանիզմներից պաշտպանվելու ունակության վրա։ Արյան մեջ killer բջիջները, որոնք պայքարում են վիրուսների, բակտերիաների և սնկերի դեմ, դառնում են ոչ ակտիվ։ Բժիշկները խորհուրդ են տալիս չգտնվել մշտական աշխատանքային ռեժիմում և կանոնավոր կերպով հանգստանալ։

Ալկոհոլ. ոգելից խմիչքի օգտագործումը նվազեցնում է ինֆեկցիաներին դիմակայելու օրգանիզմի ունակությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ալկոհոլը նվազեցնում է գրիպի վիրուսի դեմ պայքարող իմունային բջիջների ակտիվությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:35
25 Հունվարի 2023
Մասնագետները նշել են, թե ում է հակացուցված մանդարինը
Բժիշկները նշել են, թե ում է հակացուցված մանդարինը
14:53
25 Հունվարի 2023
The Guardian–ը անդրադարձել է Ավստրալիայի բաց առաջնությունում Խաչանովի կողմից Արցախին աջակցելու թեմային
The Guardian-ը գրել է այն մասին, որ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ աջակցել է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախին
10:37
24 Հունվարի 2023
Դդմի օգտակար հատկությունները
Շատերը գնահատում են դդումն իր օգտակար հատկությունների շնորհիվ։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը
15:35
23 Հունվարի 2023
Քիմ Քարդաշյանին պատկանող Skims ապրանքանիշի մասին դասընթացն ուսումնասիրում են Հարվարդի բիզնես դպրոցում (ՖՈՏՈ)
Հարվարդի բիզնես դպրոցում Քիմ Քարդաշյանին պատկանող Skims ապրանքանիշի մասին դասընթաց են ուսումնասիրում. ՖՈՏՈ
11:39
23 Հունվարի 2023
«Ուժեղ եղիր, Արցախ». հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովը կրկին աջակցել է Արցախին Australian Open–ի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո
«Ուժեղ եղիր, Արցախ». հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովը կրկին աջակցել է Արցախին Australian Open–ի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո
16:37
19 Հունվարի 2023
Նիհարելու 5 պարզ կանոն գերմանացի դիետոլոգներից
Ցանկանու՞մ եք նիհարել: Կշեռքի որ թվից էլ սկսեք, գերմանացի դիետոլոգների այս 5 պարզ կանոնները կօգնեն ձեզ հաջողության հասնել սկսած գործում
13:09
18 Հունվարի 2023
#ArtsakhBlockade։ Քիմ Քարդաշյանը կիսվել է Լաչինի միջանցքի շրջափակման մասին տեսանյութով (ՎԻԴԵՈ)
#ArtsakhBlockade։ Քիմ Քարդաշյանը կիսվել է Լաչինի միջանցքի շրջափակման մասին տեսանյութով. ՎԻԴԵՈ
19:37
17 Հունվարի 2023
Սրտի սնունդ. դիետա, որը կրկնակի նվազեցնում է սրտի անբավարարության առաջացման ռիսկը
Գիտնականները նշել են դիետա, որը կրկնակի նվազեցնում է սրտի անբավարարության առաջացման ռիսկը
12:47
17 Հունվարի 2023
Բժիշկները նշել են լավագույն մթերքն իմունիտետի ամրապնդման համար
Գիտնականները նշել են լավագույն մթերքը, որն ամրապնդում է իմունիտետը
19:37
13 Հունվարի 2023
8 ձմեռային միրգ իմունիտետի ամրապնդման համար
Ցրտերի գալուն զուգընթաց օրգանիզմն ավելի խոցելի է դառնում և «լրացուցիչ աջակցության» կարիք ունի։ Իմունիտետի ամրապնդման համար արժե սննդակարգում ներառել սեզոնային մրգեր
11:50
13 Հունվարի 2023
Ուրբաթ` 13. իրական վտա՞նգ, թե՞ սնահավատություն
Այսօր ուրբաթ 13-ն է, որոշել ենք ներկայացնել այդ «միստիկ» օրվա հետ կապված ամենատարածված հավատալիքները և նախանշանները
12:38
11 Հունվարի 2023
Դա կարող է մահվան պատճառ դառնալ. բժիշկ Մյասնիկովը բժշկի դիմելու ծանրակշիռ պատճառ է նշել
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նշել է ծանրակշիռ պատճառ, որի դեպքում պետք է անպայման դիմել բժշկի