Ինչպես դրամածառի միջոցով ազատվել եղունգների սնկից

20.11.2019, 15:50
Դրամածառը կամ տոլստյանկան բազմաթիվ բուժիչ հատկություններ ունեցող բույս է: Այն նաև արդյունավետ միջոց է եղունգների սնկից ազատվելու համար:
Ինչպես դրամածառի միջոցով ազատվել եղունգների սնկից
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դրամածառը կամ տոլստյանկան բազմաթիվ բուժիչ հատկություններ ունեցող բույս է: Նրա տերևների հյութն օգտագործվում է ժողովրդական բժշկության բազմաթիվ բաղադրատոմսերում: Այն նաև արդյունավետ միջոց է եղունգների սնկից ազատվելու համար: Ստորև ներկայացվում է, թե ինչպես հնարավոր է հեշտությամբ բուժել եղունգները:

Загружается новость ... "Лево"

1. Մանրացրեք դրամածառի 3-4 տերև

2. Քսեք ստացված նյութը եղունգների վրա

3. Բինտից ու լեյկոսպեղանուց պատրաստեք կոմպրես

4. Եթե հնարավոր է, թողեք այն մի քանի ժամով կամ ամբողջ գիշեր

Կրկնեք այն 2-3 շաբաթ կամ անհրաժեշտության դեպքում ավելի երկար, մինչև չստանաք դրական արդյունք: Բացի դրանից, դուք կարող եք փափկացնել ձեր եղունգներն ու նախապատրաստել դրանք տնային հակասնկային թերապիայի` մոտավորապես 15 րոպեով թաթախելով եղունգները ջրի մեջ, որտեղ ավելացված է նաև 1-2 թեյի գտալ սոդա ու օճառի մի քանի կաթիլ:-0-