Հունիսի 1–ին ընդառաջ. ներկայացնում ենք 5 հիանալի հայկական մուլտֆիլմեր (ՎԻԴԵՈ)

01.06.2020, 14:46
Հունիսի 1–ին ընդառաջ. ներկայացնում ենք 5 հիանալի հայկական մուլտֆիլմեր. ՎԻԴԵՈ
Հունիսի 1–ին ընդառաջ. ներկայացնում ենք 5 հիանալի հայկական մուլտֆիլմեր (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ամռան առաջին օրը Հայաստանում, ինչպես նաև բազմաթիվ երկրներում, նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Հունիսի 1–ին փողոցներում սովորաբար կազմակերպվում են գունեղ միջողառումներ, որոնք ժպիտ և ուրախություն են պարգևում փոքրիկներին։

Այս տարի կորոնավիրուսի համաճարակը խախտեց ավանդական տոնակատարությունները, սակայն չկարողացավ ստվեր գցել այս ուրախ տոնի նշանակության վրա։

Այս հրաշալի տոնի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգ հետաքրքիր հայկական մուլտֆիլեր, որոնցից յուրաքանչյուրը բացառիկ է իր ոճով։ Բայց սկզբում մի փոքր պատմություն։

Հայկական մուլտիպլիկացիայի մասին

Հայաստանում մուլտֆիլմերի արտադրությունը սկսվել է 1937թ.–ին և գրեթե միանգամից հայ կինեմատոգրաֆիստները հասան մեծ հաջողությունների։ Առաջին հայկական մուլտֆիլմերը ներառվում են մինչպատերազմյան ժամանակաշրջանի լավագույն ֆիլմերի ցանկում։

Հայկական անիմացիոն կինոյի վերելքը սկսվեց 1960–ականներին, այն կարճ ժամանակահատվածում դարձավ բավականին հայտնի բացառիկ օրիգինալության շնորհիվ։

1. «Շունն ու կատուն»

Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթի մոտիվներով 1938թ.–ին նկարահանվել է «Շունն ու կատուն» առաջին հայկական մուլտֆիլմը։ Ռեժիսորն է Լև Ատամանովը։


2. «Արևի հարսնացուն»

Այս յուրօրինակ մուլտֆիլմի հեղինակը Ս. Անդրանիկյանն է։ Ֆիլմը նկարահանվել է 1971թ.–ին, այն համարվում է առաջին հայկական խաղարկային մուլտֆիլմը և առանձնանում է գունեղ ֆոլկլորային կերպարներով։


3. «Կախարդական գորգը»

«Կախարդական գորգն» առաջին գունավոր հայկական մուլտֆիլմն է, որը թողարկվել է 1948թ.–ին։ Մուլտֆիլմի հիմքում Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթն է ու այլ հայկական ժողովրդական ավանդություններ։


4. «Սխալ արտահայտություն»

Առաջին հայկական անիմացիոն տիկնիկային մուլտֆիլմը նկարահանվել է 1973թ.–ին։


5. «Գտնված երազ»

«Գտնված երազը» հայերի, թերևս, ամենասիրված մուլտֆիլմերից է, որում հնչում է հայտնի կոմպոզիտոր, բարդ Ռուբեն Հախվերդյանի հեղինակային երգը։ Մուլտֆիլմը ստեղծվել է 1977թ.–ին ռեժիսոր Ջ. Դիլաքյանի կողմից։ Այն բացառիկ մուլտֆիլմ է, որը պատմում է հեքիաթում հեքիաթի մասին։


«Նովոստի–Արմենիա» գործակալությունը շնորհավորում է բոլոր երեխաներին այս գունեղ տոնի կապակցությամբ։ Մաղթում է հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, ամուր առողջություն այս բարդ շրջանում և, իհարկե, ուրախություն, չէ՞ որ ժպիտը պարգևում է երջանկություն ու երկարացնոմ է կյանքը։–0–