414.13
4.77
387.04
+15
Եղանակը Երևանում
Հայ

5 օգտակար մթերք հիպերտոնիայով հիվանդների համար

10:00
02 Հունվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Եթե դուք գիտեք սնվելու կանոնները և պահում եք դրանք, երբեմն որոշ նրբություններ կարող եք բաց թողնել։ 

Ինչպես հայտնի է, մայիսի երկրորդ շաբաթ օրն ամբողջ աշխարհը նշում է Զարկերակային հիպերտոնիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Այդ նախաձեռնությամբ մի քանի տարի առաջ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Հիպերտոնիան պատահաբար չեն անվանում «լուռ մարդասպան»։ Մարդը կարող է մի ողջ կյանք ապրել՝ չիմանալով զարկերակային ճնշման բարձր թվերի մասին։ Եվ տարիներ անց հայտնաբերել, որ սիրտը մաշված է, աչքի ցանցաթաղանթը՝ վնասված, գլխուղեղի անոթները՝ անմխիթար վիճակում, գրում է kp.ru-ն։

Այդ իսկ պատճառով էլ բժիշկները պնդում են, որ մարդն իմանա իր զարկերակային ճնշման թվերը։ Եվ եթե դրանք ձեզ մոտ բարձր են (130 ու 85-ից բարձր), ապա այն պետք է կանոնավորել։ Եվ առաջին հերթին՝ սննդակարգով։ Հիպերտոնիա ունեցողների համար հիմնական չափանիշներն են՝

- ավելի քիչ աղ (աղի վարունգ և այլն) և քաղցր (մնաս բարյավ՝ «Նապոլեոն»);

- ալկոհոլի նվազագույն քանակ (շավաթական ոչ ավելի, քան 150 գրամ կարմիր չոր գինի) և թարմացնող ըմպելիքներ (թունդ թեյ, սուրճ);

- ավելի քիչ ճարպոտ տապակած միս (ներիր, խորոված...).

- ավելի շատ մթերքներ, որոնք կալիում (բանան, սպանախ, ծիրանաչիր), մագնեզիում (չարազ՝ նուշ, քեշյու) և կալցիում (քնջութ, կաթնաթթվային սննդամթերք) են պարունակում։

Այսինքն, ըստ էության, առողջ սնվելու չափանիշներ են։ Բայց կան կանոններից որոշ բացառություններ, որոնք նույնիսկ օգտակար են հիպերտոնիկներին։ Ահա դրանց հնգյակն ըստ բժիշկ դիետոլոգ Լյուդմիլա Դենիսենկոյի՝

1. Կակաո և սև շոկոլադ

шоколад

Զարմացա՞ծ եք։ Կարծես թե կակաոն գրգռում է նյարդային համակարգը և պետք է որ բացառվի ճնշում ունեցողների սննդակարգից։ Մինչդեռ կակաոյում պարունակվող կենսաֆլավոնոիդները բարելավում են անոթների էլաստիկությունը։ Իհարկե, այն ավելի լավ է խմել շաբաթը մեկ-երկու անգամ, իսկ ամեն օր կարելի է ուտել 10-20 գրամ սև շոկոլադ։

2. Քրքում

куркума

Այս համեմունքը, որը գույն ու սուր ելևէջներ է հաղորդում ուտելիքին, ըստ էության պետք է վնասակար լինի հիպորտոնիկների համար, չէ՞ որ, եթե շատ քրքում ավելացնել, ապա ուտեստը կարող է շատ սուր լինել։ Մինչդեռ քրքումը բարելավում է արյան շրջանառությունը և զարկերակային ճնշումը։

Հիպերտոնիկների համար ամենաօգտակարը քրքումով առանց աղ պատրաստած բրինձն է։ Բրնձում մագնեզիում կա, իսկ քրքումն ավելացնում է համի և առողջության չափաբաժինը։

3. Ոչ շատ աղի ծովատառեխ

селедка

Աղը մահ է հիպերտոնիկների համար, բայց քիչ աղի ծովատառեխը պահպանում է օմեգա 3 ճարպաթթուները։ Բացի այդ, այն պատրաստում են որսալուց հետո առաջին ժամերին, այդ պատճառով այն շատ ավելի օգտակար է «արհեստական» ձկներից։ Ծովատառեխը նաև հարուստ է սպիտակուցով, կալցիումով և ֆոսֆորով։

4. Թթու կաղամբ

квашеная капуста

Եվ կրկին մի սննդամթերք, որի վնասը շատ ավելի մեծ կլինի օգուտից ավելորդ աղի պատճառով։ Բայց թթու կաղամբում պարունակվում է մեծ թվով վիտամին С՝ ավելի շատ, քան ցիտրուսայիններում կամ բուլղարական տաքդեղում։

Սակայն հիպերտոնիկների համար ամենաօգտակարը կանաչ սոխի հետ խառնած թթու կաղամբն է։ Այս ամենին ավելացվում է բուսայուղով՝ ավելի լավ է՝ կտավատի կամ քնջութի։ Իհարկե, կարելի է ավելացնել նաև խաշած կարտոֆիլ, քանի որ կեղևով խորովված կարտթֆիլը կալիումի գերազանց աղբյուր է։

5. Պաղպաղակ

мороженое

Իսկ քաղցր չէ՞։ Իսկապես, պաղպաղակը կարող է շատ յուղոտ և քաղցր լինել։ Բայց փորձեք գնել ստուգված տեսակի պաղպաղակ, առանց ջեմի, մուրաբաների և այլ հնարքների կիրառման, որոնցից աճում է գինը և նվազում օգտակարությունը։
Շաբաթական մեկ անգամ կաթնային կամ շոկոլադե պլոմբիրը ձեզ չի վնասի։

Բանն այն է, որ պաղպաղակը պարունակում է կալցիումի և ճարպերի օպտիմալ հարաբերակցություն։ Իսկ կալցիումը յուրացվում է միայն ճարպի օգնությամբ։ Այնպես որ մի զրկեց ձեզ համեղ պաղպաղակի չափավոր օգտագործումից։
-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
06 Հունիսի 2023
Բանանի կեղևի անսպասելի օգտակար հատկությունները
Բանանը շատ հարուստ է վիտամիններով և հանքային նյութերով, բանանի կեղևն էլ բուժիչ հատկություններ ունի
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը