5 լավագույն մթերքը մաշկի երիտասարդությունն երկարացնելու համար

Եգիպտացի բժիշկ Աբու ալ–Խագագը խորհուրդ է տալիս 5 մթերք` մաշկի երիտասարդությունն երկարացնելու համար, հաղորդում է medikforum.ru–ը։
Բնական թթվեցրած կաթի յոգուրտ

Իր պարունակության մեջ ունենալով սպիտակուցներ, ֆոսֆոր, վիտամին B12, կալցիում` այն օգնում է դանդաղեցնել կնճիռների առաջացումը։
Ավոկադո
Ավոկադոն նվազեցնում է կնճիռների առաջացումը` վիտամին Е–ի հաշվին։
Ձիթապտղի յուղ
Պոլիֆենոլի, մոնոչհագեցած ճարպերի և ֆիտոնաթթվի հաշվին այն օգնում է պահպանել մաշկի էլաստիկությունը։
Լոլիկ
Լոլիկը, թե թարմ վիճակում, թե ջերմային մշակում անցած, խորհուրդ է տրվում օգտագործել, քանի որ դրանում պարունակվող հակաօքսիդանտ լիկոպինը նպաստում է մաշկի նորոգմանը։
Գազար
Հակաօքսիդանտներ, հանքանյութեր և բետա–կարոտին պարունակող այս բանջարեղենն օգնում է պահպանել մաշկի գրավչությունը։ Խորհուրդ է տրվում օրական մի քանի գազար օգտագործել, նկատելի արդյունք ստանալու համար։ –0–