+9
Եղանակը Երևանում
Հայ

5 լավագույն մթերքները հիպերտոնիայով հիվանդների համար

12:25
22 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Եթե դուք գիտեք սնվելու կանոնները և պահում եք դրանք, երբեմն որոշ նրբություններ կարող եք բաց թողնել։ Եկեք դրանք դիտարկենք Զարկերակային հիպերտոնիայի դեմ պայքարի միջազգային օրը։

Մայիսի երկրորդ շաբաթ օրն ամբողջ աշխարհը նշում է Զարկերակային հիպերտոնիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Այդ նախաձեռնությամբ մի քանի տարի առաջ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Հիպերտոնիան պատահաբար չեն անվանում «լուռ մարդասպան»։ Մարդը կարող է մի ողջ կյանք ապրել՝ չիմանալով զարկերակային ճնշման բարձր թվերի մասին։ Եվ տարիներ անց հայտնաբերել, որ սիրտը մաշված է, աչքի ցանցաթաղանթը՝ վնասված, գլխուղեղի անոթները՝ անմխիթար վիճակում, գրում է kp.ru-ն։

Այդ իսկ պատճառով էլ բժիշկները պնդում են, որ մարդն իմանա իր զարկերակային ճնշման թվերը։ Եվ եթե դրանք ձեզ մոտ բարձր են (130 ու 85-ից բարձր), ապա այն պետք է կանոնավորել։ Եվ առաջին հերթին՝ սննդակարգով։ Հիպերտոնիա ունեցողների համար հիմնական չափանիշներն են՝

- ավելի քիչ աղ (աղի վարունգ և այլն) և քաղցր (մնաս բարյավ՝ «Նապոլեոն»);

- ալկոհոլի նվազագույն քանակ (շավաթական ոչ ավելի, քան 150 գրամ կարմիր չոր գինի) և թարմացնող ըմպելիքներ (թունդ թեյ, սուրճ);

- ավելի քիչ ճարպոտ տապակած միս (ներիր, խորոված...).

- ավելի շատ մթերքներ, որոնք կալիում (բանան, սպանախ, ծիրանաչիր), մագնեզիում (չարազ՝ նուշ, քեշյու) և կալցիում (քնջութ, կաթնաթթվային սննդամթերք) են պարունակում։

Այսինքն, ըստ էության, առողջ սնվելու չափանիշներ են։ Բայց կան կանոններից որոշ բացառություններ, որոնք նույնիսկ օգտակար են հիպերտոնիկներին։ Ահա դրանց հնգյակն ըստ բժիշկ դիետոլոգ Լյուդմիլա Դենիսենկոյի՝

1. Կակաո և սև շոկոլադ

шоколад

 Զարմացա՞ծ եք։ Կարծես թե կակաոն գրգռում է նյարդային համակարգը և պետք է որ բացառվի ճնշում ունեցողների սննդակարգից։ Մինչդեռ կակաոյում պարունակվող կենսաֆլավոնոիդները բարելավում են անոթների էլաստիկությունը։ Իհարկե, այն ավելի լավ է խմել շաբաթը մեկ-երկու անգամ, իսկ ամեն օր կարելի է ուտել 10-20 գրամ սև շոկոլադ։

2. Քրքում

куркума

 Այս համեմունքը, որը գույն ու սուր ելևէջներ է հաղորդում ուտելիքին, ըստ էության պետք է վնասակար լինի հիպորտոնիկների համար, չէ՞ որ, եթե շատ քրքում ավելացնել, ապա ուտեստը կարող է շատ սուր լինել։ Մինչդեռ քրքումը բարելավում է արյան շրջանառությունը և զարկերակային ճնշումը։

Հիպերտոնիկների համար ամենաօգտակարը քրքումով առանց աղ պատրաստած բրինձն է։ Բրնձում մագնեզիում կա, իսկ քրքումն ավելացնում է համի և առողջության չափաբաժինը։

3. Ոչ շատ աղի ծովատառեխ

селедка

 Աղը մահ է հիպերտոնիկների համար, բայց քիչ աղի ծովատառեխը պահպանում է օմեգա 3 ճարպաթթուները։ Բացի այդ, այն պատրաստում են որսալուց հետո առաջին ժամերին, այդ պատճառով այն շատ ավելի օգտակար է «արհեստական» ձկներից։ Ծովատառեխը նաև հարուստ է սպիտակուցով, կալցիումով և ֆոսֆորով։

4. Թթու կաղամբ

квашеная капуста

 Եվ կրկին մի սննդամթերք, որի վնասը շատ ավելի մեծ կլինի օգուտից ավելորդ աղի պատճառով։ Բայց թթու կաղամբում պարունակվում է մեծ թվով վիտամին С՝ ավելի շատ, քան ցիտրուսայիններում կամ բուլղարական տաքդեղում։

Սակայն հիպերտոնիկների համար ամենաօգտակարը կանաչ սոխի հետ խառնած թթու կաղամբն է։ Այս ամենին ավելացվում է բուսայուղով՝ ավելի լավ է՝ կտավատի կամ քնջութի։ Իհարկե, կարելի է ավելացնել նաև խաշած կարտոֆիլ, քանի որ կեղևով խորովված կարտթֆիլը կալիումի գերազանց աղբյուր է։

5. Պաղպաղակ

мороженое

Իսկ քաղցր չէ՞։ Իսկապես, պաղպաղակը կարող է շատ յուղոտ և քաղցր լինել։ Բայց փորձեք գնել ստուգված տեսակի պաղպաղակ, առանց ջեմի, մուրաբաների և այլ հնարքների կիրառման, որոնցից աճում է գինը և նվազում օգտակարությունը։
Շաբաթական մեկ անգամ կաթնային կամ շոկոլադե պլոմբիրը ձեզ չի վնասի։

Բանն այն է, որ պաղպաղակը պարունակում է կալցիումի և ճարպերի օպտիմալ հարաբերակցություն։ Իսկ կալցիումը յուրացվում է միայն ճարպի օգնությամբ։ Այնպես որ մի զրկեց ձեզ համեղ պաղպաղակի չափավոր օգտագործումից։-0-
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:26
19 Մարտի 2021
Բարեկազմ մարմին 5 օրում. անհավանական դիետա
Կանանց ու աղջիկներին միշտ մտահոգում է մեկ հարց. ինչպե՞ս ձերբազատվելվ աելորդ կիլոգրամներից
20:47
17 Մարտի 2021
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
23:52
11 Մարտի 2021
Գերությունից ազատված Մարալը պատմում է դժոխային օրերի և իր զգացողությունների մասին (ՎԻԴԵՈ)
Լիբանանահայ Մարալ Նաջարյանը, ով վերադարձել է ադրբեջանական գերությունից, պատմել է Ադրբեջանում անցկացված դժոխային օրերի և իր զգացողությունների մասին. ՎԻԴԵՈ
16:45
11 Մարտի 2021
16–ամյա Քիմը. Քարդաշյանն արխիվային լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
16–ամյա Քիմը. Քարդաշյանն արխիվային լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
15:33
11 Մարտի 2021
Հինգ սուպերմթերք սրտի և անոթների համար
Ներկայացնում ենք հինգ սուպերմթերք սրտի և անոթների համար
14:57
11 Մարտի 2021
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես մազաթափության միջոց
Գիտնականներն ապացուցել են, որ կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես մազաթափության միջոց
10:15
10 Մարտի 2021
Կնոջ և տղամարդու ուղեղի տարբերությունը. 5 հետաքրքիր փաստ
Կնոջ և տղամարդու ուղեղի տարբերությունը. 5 հետաքրքիր փաստ
15:25
06 Մարտի 2021
6 կանոն. ինչպես ստիպել օրգանիզմին ավելի ակտիվ այրել ճարպը 40 տարեկանից հետո
6 կանոն. ինչպես ստիպել օրգանիզմին ավելի ակտիվ այրել ճարպը 40 տարեկանից հետո
14:17
06 Մարտի 2021
Ճապոնացի գիտնականները նշել են ավելորդ կիլոգրամներից ազատվելու պարզ միջոց
Ճապոնացի գիտնականները նշել են ավելորդ կիլոգրամներից ազատվելու պարզ միջոց
11:37
06 Մարտի 2021
Պարզվել է, թե քանի բաժակ սուրճ է հարկավոր խմել նիհարելու համար
Չինացի գիտնականները պարզել են, թե քանի բաժակ սուրճ է հարկավոր խմել նիհարելու համար
10:15
06 Մարտի 2021
Օգտակար նախաճաշերի յոթյակ
Եվ այսպես, ներկայացնում ենք օգտակար նախաճաշի յոթ համեղ տարբերակ