Հետամանորյա խումարից բուժվելու կոկտեյլ հայ բարմենից`հատուկ «Նովոստի-Արմենիայի» համար (ՎԻԴԵՈ)
10:25
04 Հունվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի , /Նովոստի-Արմենիա/. Բարմեն Անուշ «Փսոմի» Թովմասյանը «Նովոստի-Արմենիայի» ընթերցողներին առաջարկում է «White Christmas» յուրօրինակ կոկտեյլի բաղադրատոմս` ամանորյա հարմարավետ երեկոների համար:
Անուշն ասաց, որ այս կոկտեյլի համար կարելի է օգտագործել 3 տեսակ ալկոհոլային խմիչք` կոնյակ, ռոմ կամ օղի, բայց ինքը նախընտրում է կոնյակ: Այս ջերմացնող կոկտեյլն իր բույրով նման է «Բեյլիսին» և կարող է դառնալ խումարը բուժելու հիանալի տարբերակ: «White Christmas»–ը կարելի է առաջարկել նաև հյուրերին:
Եվ այսպես
Բաղադրիչներ
Կոնյակ (կամ ռոմ, օղի) – 50գ
Թեյի օշարակ – 30գ
Կաթ – 100-120գ
Դարչին, նռան հատիկներ, նարինջ կամ խնձոր` զարդարելու համար
Պատրաստման եղանակը
Կաթսան դնել սալօջախին, լցնել բոլոր բաղադրիչները, բացի ալկոհոլից: Եռացնել, ավելացնել կոնյակը, ռոմը կամ օղին` ըստ ճաշակի, մի փոքր եռացնել և անջատել: Տաքացրած բաղադրիչները կարելի է նաև խառնել շեյքերի մեջ (կամ սովորական պինդ կափարիչով տարայի մեջ): Մատուցելիս բաժակի մեջ դնել դարչինի ձողիկը, նռան հատիկները, նարինջը կամ խնձորը:-0-
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում